Ինչպես Սերժ Սարգսյանը սեր կխոստովաներ Ռիտա Սարգսյանին.տեսանյութ
«Քանի որ ես ամուսնացած չեմ, ինչի համար շատ ուրախ.... ո՛չ, շատ տխուր եմ, ուզում եմ դահլիճում հավաքված միայնակ աղջիկներին տալ իմ հեռախոսահամարը»: Դերասան Հայկ Պետրոսյանի կատակներից մեկն է: Երեկ՝ փետրվարի 14-ին, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում «Սուրբ Վալենտի՞ն, ո՛չ Սուրբ Սարգիս» իր նոր համերգ-ներկայացման ընթացքում դերասանը կատակեց սիրահարներին նվիրված 2 տոների շուրջ: Հայտնում է armtimes.com-ը: Մոտ 2 ժամ տեւած համերգի ընթացքում ինչպես միշտ անմիջական Հայկը կարողացավ պահել հանդիսատեսի ուշադրությունը: Ներկայացրեց Սուրբ Սարգսի եւ Սուրբ Վալենտինի պատմությունները, տոների առաջացման նախապատմությունները, նուրբ հումորով խոսեց աղջիկ-տղա, կին-տղամարդ հարաբերությունների մասին: Ներկայացման մեջ կային նաեւ քաղաքական դրվագներ: Իր հումորներում Հայկն ուղղակի կամ անուղղակի կերպով անդրադարձավ Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Սերժ Սարգսյանին, իշխող Հանրապետական կուսակցությանը: Սերժ Սարգսյանի պարագայում, օրինակ, Հայկը ներկայացրեց, թե, ըստ իրեն, ինչպես նա սեր կխոստովաներ կնոջը՝ Ռիտա Սարգսյանին տեսանյութում: Սերժ Սարգսյանը սեր է խոստովանում Ռիտա Սարգսյանին Հայկ Պետրոսյանն անուղղակի կերպով անդրադառնում է Վլադիմիր Գասպարյանին
