Մարիա Զախարովա. Լապշինն իր կալանքի պայմաններից դժգոհություն չի հայտնել
«Չնայած ռուսական կողմի բազմաթիվ խնդրանքներին, Բելառուսը փետրվարի 7-ին Ադրբեջանին արտահանձնեց Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Բաքվում Լապշինին այցելել են Ռուսաստանի դեսպանատան աշխատանկիցները: Նա իր կալանքի պայմաններից դժգոհություն չի հայտնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Փետրվարի 9-ին` Բաքու քաղաքի քննչական մեկուսարանում նրան այցելել են Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչները: Ռուս դիվանագետների հետ հանդիպման ժամանակ պայմանների վերաբերյալ որևէ լուրջ բողոքներ չեն ստացվել», - տեղեկացրել է Զախարովան: Նրա խոսքով՝ ռուսական կողմն Ադրբեջանի ԱԳՆ-ի, Գլխավոր դատախազության, և այդ երկրում Իսրայելի դեսպանատան հետ մշտական կապի մեջ է գտնվում:
