Ադրբեջանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նախաձեռնության կողմնակիցներն ավելանում են

«Contact.az»-ը հայտնում է,որ  ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, կոնգրեսական Լուիզա Սլոութերը միացել է ԱՄՆ կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագծին: Բաքվում այս նախագիծը համարում են պրոհայկական,հաշվի առնելով այն, որ օրենսդրական նախաձեռնության հեղինակ, հայտնի կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից է: Սակայն, ինչպես գրում է աղբյուրը, այս անգամ Ալիևի քարոզչամեքենան դժվար թե կարողանա արդեն նախագծին միացած դեմոկրատ կոնգրեսական Սլոութերին ներկայացնել որպես պրոհայկական հայացքներ ունեցող մարդու, քանի որ վերջինս ադրբեջանական հասարակությանը լավ հայտնի է իր պրոադրբեջանական մի շարք քայլերով ,հայտնում է Panoraman.am-ը: ««Ադրբեջանի ժողովրդավարության ակտը» որևէ առնչություն չունի հայերի հետ: Այն ամբողջությամբ Ադրբեջանում մարդու իրավունքների մասին է: Հայերը բացարձակապես որևէ ներդրում չունեն այս ամենում և ոչ էլ որևէ նկատառում են արել, կամ որևէ այլ առնչություն այս նախագծի հետ: Ուստի, երբ մեղադրանքներ եմ լսում Ադրբեջանի խորհրդարանից, գլխավոր ԶԼՄ-ներից կամ նախագահի մամուլի խոսնակից, ինձ մոտ հարց է առաջանում առհասարակ տարբեր բաների նկատմամբ այդ մարդկանց հավատի մասին»,- արձագանքելով մեղադրանքներին՝ նշել է նախաձեռնության հեղինակ Քրիստոֆեր Սմիթը: Ադրբեջանի դեմ սահմանվող պատժամիջոցները կարող են վերաբերել ոչ միայն պետական իշխանության ճյուղերի ներկայացուցիչ պաշտոնյաների, այլ նաև գործարար շրջանակներին, որոնք առևտրային հարաբերություններ ունեն Միացյալ Նահանգների հետ: «Ադրբեջանի ժողովրդավարության ակտ» անվանումը կրող պատժամիջոցների նախագիծը, հեղինակների պնդմամբ, Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներին պատասխան-արձագանքն է և միտված է կանխելու ադրբեջանական իշխանությունների նման գործելաոճը:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am