Եղբոր հոգեհացին իր կենացը չլսելու պատճառով տղամարդը դանակով այլանդակել է փեսայի դեմքը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Ստյոպա Ա.-ի գործի դատական քննությունը: 70-ամյա Ստյոպային մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Տուժող Փայլակը Ստյոպայի փեսան է՝ քրոջ ամուսինը: Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի ապրիլի 30-ին Ստյոպա Ա.-ն իր կրտսեր եղբոր մահվան կապակցությամբ կազմակերպված հոգեհացի արարողության ժամանակ բաժակաճառ է ասել, որի ընթացքում նրա քրոջ ամուսին Փայլակը ցուցադրաբար ընտանիքին հավաքել ու դուրս է եկել սրահից: Փայլակի պահվածքից խորապես վիրավորված Ստյոպան օրեր անց՝ 2016 թվականի մայիսի13-ի կեսօրին՝ ժամը 12-ն անց 30-ի սահմաններում գնացել է Երևանի Ռուբինյանց 10 հասցեում գտնվող շենքի բակ, մտել է Փայլակի կրպակը ու դանակով հարված է հասցրել նրա դեմքին՝ պատճառելով դեմքի անջնջելի այլանդակում: Այնուհետև, ըստ մեղադրանքի, Ստյոպան ու Փայլակը միմյանց քաշքշելով դուրս են եկել կրպակից, ընկել են մայթեզրին, և Փայլակին անզգուշաբար պատճառվել է նաև գանգուղեղային փակ, բութ վնասվածք, գագաթոսկրի բեկորային կոտրվածք: Ստյոպա Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ պնդելով, որ ինքը դիտավորությամբ Փայլակին վնասվածք չի պատճառել, ամեն բան եղել անզգուշության ու պատահականության հետևանք: Նախաքննական ցուցմունքում Ստյոպա Ա.-ն հայտնել է, թե քրոջ ամուսնու՝ Փայլակի հետ արդեն 15 տարի է՝ շատ վատ հարաբերությունների մեջ է՝ իրար հետ չեն խոսում: 2016 թվականի ապրիլի 30-ին իր կրտսեր եղբոր հուղարկավորությունից հետո Զեյթունի հանրակացարանների մոտի ռեստորաններից մեկում կազմակերպել է եղբոր հոգեհացի արարողությունը: Քրոջ ընտանիքն էլ է ներկա գտնվել: Ինքը, որպես ավագ եղբայր, հացկերույթի ժամանակ ոտքի է կանգնել ու բաժակաճառ է ասել՝ շնորհակալություն է հայտնել ներկաներին, որ հարգել ու ներկայացել են, խոսքի մեջ նաև ասել է, թե իր եղբոր ու քույրերի երեխաներին չի տարբերում ու չի տարբերի իր երեխաներից: Այդ խոսքերը դեռ չավարտած՝ Փայլակը ոտքի է կանգնել, ընտանիքի անդամներից բարձրաձայն պահանջել է վեր կենալ և դուրս գալ: Փայլակի պահվածքի պատճառով ինքը ներկաների մոտ հայտնվել է վատ դրության մեջ: Փայլակին հետագա օրերին չի տեսել: Մայիսի 13-ի առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, իրենց շենքի բակում իր հովանավորությամբ կանգնեցված խաչքարի մոտ մենակ հաց է կերել, խմել է իր հետ այնտեղ տարած փոքր շշով օղին: Հետո որոշել է գնալ հայրական տան այգի՝ խաղողի վազերը էտելու: Հայրական տունը Փայլակի բնակարանի հետ նույն շենքում է, այդ շենքի մի այլ բնակարանում էլ ապրում է իր ավագ որդին: Հասել է այնտեղ ու այգու մոտ տեսել է թերթի մեջ փաթաթված խոհանոցային դանակ: Մտածել է, թե տղան կամ նրա ընտանիքից որևէ մեկը կարող էր դանակը այնտեղ թողնել, դանակը վերցրել է իր հետ: Որոշել է գնալ տղայի տուն: Այգուց դեպի շենք տանող ճանապարհը անցնում էր Փայլակի կրպակի մոտով: Տեսնելով, որ Փայլակը կրպակում է, որոշել է ներս մտնել ու պարզել, թե եղբոր հոգեհացի արարողության ժամանակ ինչո՞ւ իրեն վատ պահեց, արհամարհական պահվածք դրսևորեց՝ իր խոսքի կեսից ընտանիքով դուրս գալով ռեստորանի սրահից: Թերթի մեջ փաթաթված դանակն էլ պատահաբար ձեռքին էր: Իր հարցին Փայլակը պատասխանել է. «Դու իմ էրեխեքի համար սատկած ես»: Նա հայհոյանքներ է տվել, մոտեցել ու խփել է իր դեմքին: Դրանից հետո ինքը չի հիշում, թե իր ձեռքի դանակը անզգույշ շարժման պատճառով ինչպես է դիպել Փայլակի դեմքին… Ինքն ու Փայլակը միմյանց քաշքշել, «բրդբրդել» են, դուրս են եկել կրպակից ու երկուսով ընկել են գետնին:

Ընդհանուր ծեծկռտուքը տևել է մոտ տասը րոպե: Ընկնելուց հետո ինքն ու Փայլակը միմյանց չեն հարվածել: Դանակը Փայլակին դիպել է անզգույշ շարժումների արդյունքում, իսկ մնացած վնասվածքները առաջացել են վայր ընկնելու հետևանքով:
Ստյոպան նշել է, թե ինքն էլ էր վնասվածքներ ստացել, դեպքից հետո դիմել է բուժօգնության: Երբ իրենք գետնին ընկած էին, ինչ-որ մարդիկ են մոտեցել, սկզբում Փայլակին են բարձրացրել, հետո իրեն: Ինքը դանակը ձեռքին գնացել է տղայի տուն, տանը մարդ չի եղել: Իջել է բակ, տեսել է, որ շտապօգնության ու ոստիկանության մեքենաներ են կանգնած: Ոստիկանների պահանջով իր ձեռքի դանակը գցել է գետնին… Տուժող Փայլակը հայտնել է, թե դեպքի օրը Ստյոպան մտել է իր կրպակ, առանց որևէ բան ասելու՝ կրպակում գտնվող հարևանի տղային մի կողմ է հրել և դանակը «քաշել է» իր երեսին: Ստացած վնասվածքի պատճառով ինքը մեկ ամիս չէր կարողանում հաց ուտել: Երբ Ստյոպան դանակը «քաշել է» իր երեսին, ինքը ձեռքով բռնել է դանակը, որ նա երկրորդ անգամ չխփի: Հետո իրար քաշքշել են, կրպակից դուրս են եկել, ընկել են գետնին, իր գլուխը դիպել է ասֆալտին: Հարևան Անդրանիկն է վրա հասել, իրեն բարձրացրել, ինքը ուշաթափվել է… Ըստ Փայլակի՝ Ստյոպան կրպակ է մտել «թշնամու նման», նա իրեն չի վերաբերվել որպես քրոջ ամուսնու: Ինքը տեսել է Ստյոպայի ձեռքի դանակը՝ երկար, հին, կեղտոտ, մաշված դանակ էր: Դեմքին սպի է մնացել դանակի հարվածից, վերքն այնքան խորն է եղել, նույնիսկ լեզուն է կտրել… Փայլակը նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ կնոջ կրտսեր եղբոր հոգեհացի արարողության ժամանակ Ստյոպան, որ արդեն մի քանի բաժակ խմել էր, բաժակաճառեր է ասել՝ իրեն «կպնող» նախադասություններով, օրինակ՝ առանց անուններ տալու ասել է, թե մարդիկ կան, որ սատանաներ են… Քանի որ ինքն ու Ստյոպան 15 տարի է՝ խռով են, նրա հեգնական, վիրավորական խոսքերը ինքը վերագրել է իրեն, մտածել է՝ նա ավելի վատ բաներ կարող է ասել, հնարավոր է՝ վիճաբանություն լինի: Այդ պատճառով իր ընտանիքի անդամների հետ դուրս է եկել ռեստորանից… Երբ օրեր հետո Ստյոպան մտել է իր կրպակ, նա հարևանի տղային մի կողմ է հրել, հարձակվել է իր վրա ու միանգամից, առանց խոսելու դանակի սուր շեղբով կտրել է իր դեմքի շրջանը՝ այտերն ու քիթը: Ինքը արագ կանգնել է, կարողացել է բռնել դանակը, որ Ստյոպան երկրորդ անգամ չհարվածի: Իրար քաշքշել են, կրպակից դուրս են եկել, ընկել են գետնին… Դեպքին ականատես վկան՝ Փայլակի հարևանի տղան, պնդել է, որ Ստյոպայի կրպակ մտնելը ու Փայլակին դանակով խփելը վայրկյաններ է տևել… Դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ՝ տուժող Փայլակի դեմքի վնասվածքները զուգորդված են դեմքի անջնջելի այլանդակմամբ: Այդ վնասվածքները «գեղագիտական համընդհանուր պատկերացումների տեսակետից դեմքին վանող տեսք են տվել, դեմքի նկարագիրն աղավաղել են, հանդիսանում են տհաճություն պատճառող սպիներ: Դրանք դիմախաղը՝ միմիկան, դրա արտահայտչականությունը անսովոր են դարձրել, իրենց տհաճությամբ ուշադրություն գրավող փոփոխությունների են ենթարկել դեմքը: Տուժողի դեմքի աջ և ձախ կեսերի սպիները առանց պլաստիկ վիրաբուժական միջամտության չեն կարող վերանալ…»: Դատարանը Ստյոպա Ա.-ին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 3 տարի  6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի ազատության մեջ գտնվող Ստյոպա Ա.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատական ակտը ուժի մեջ մտնի:   1in.am -

դիտվել է 72 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am