Նոր սկիզբ ենք տեսնում մեր երկրի համար. որն է ՀՅԴ-ի կարգախոսը
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով.««Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով մենք նոր սկիզբ ենք տեսնում մեր երկրի համար՝ պայմանավորված այս ընտրություններով, որովհետև երկրում գոյացած դժգոհությունը հավերժ կմնա, եթե դրա պատճառները չվերացնենք: Մենք հենց դրա ուղղությամբ ենք քայլեր ձեռնարկելու:Թեև բազմիցս փոխվել են մարդիկ և իշխանությունները, դրանք էապես չեն ազդել իշխանության որակի վրա»: «Իշխանության որակը չի փոխվել: Նոր սկիզբ ասելով՝ մենք հասկանում ենք, որ դա պետք է բերի նոր որակի իշխանության, որը կարող է եղած խնդիրներին լուծում տալ: Դաշնակցության խնդիրը շատ հստակ է՝ մենք պրոցես ենք սկսել, դա պետք է ավարտին հասցնենք», - եզրափակեց նա:
