Դրանց հետեւում կանգնած է եղել Նաիրա Զոհրաբյանը. Նարեկ Գալստյանը բացում է փակագծերը
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը Հայելի ակումբում համոզմունք հայտնեց, որ «Ծառուկյան» դաշինքի ձևավորման փուլում մամուլում որոշ հրապարակումների հետեւում կանգնած է եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:«Ես խորը համոզմունք ունեմ, որ Նաիրա Զոհրաբյանը կանգնած էր մամուլում տեղ գտած որոշ հոդվածների հետեւում: Այն ընթացքում, երբ դաշինքը դեռ ձեւավորվում էր, պարբերաբար մամուլում հրապարակումներ եղան, վստահ եմ, որ դրա հետեւում նա էր կանգնած, թե ինչու՝ գնացեք ու իրեն հարցրեք: Այդ անառողջ մթնոլորտում աշխատել մենք չցանկացանք»,-ասաց նա: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրառում էր կատարել, որ հաշվի առնելով ՍԴՀԿ-ի և ՎՍԴՀԿ-ի հետ հակասությունները` Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում նրանց հետ դաշինքային համագործակցությունը:
