Պայթյունի հետևանքով կա 4 զոհ 14 վիրավոր
Դամասկոսի հյուսիսային շրջաններից մեկում ավտոմեքենա է պայթել, հայտնում է RIA Novosti-ն: Նախնական տեղեկություններով՝ 4 զոհ 14 վիրավոր, հայտնել են տեղի ոստիկանությունից: Դեպքի վայր են ժամանել զինվորականները: Մեքենան պայթեցվել է սպայական ակումբի հարևանությամբ:
