«Հովիկ Աբրահամյանը բավական մեծ ազդեցություն ունի «Ծառուկյան» դաշինքում». Նարեկ Գալստյան
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանի հաղորդմամբ՝ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեծ դերակատարություն ունի կազմավորվող «Ծառուկյան» դաշինքում: Այս մասին այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հետ բանակցությունների դադարեցմանը, ասաց ՍԴՀԿ ատենապետը: «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը բավական մեծ ազդեցություն ունի այդ ձեւավորվող դաշինքում, այդպես է գոնե երեւում քաղաքական շշուկներից ելնելով: Երբ նախընտրական ցուցակները հրապարակվեն, դուք էլ կհասկանաք, թե ուղղակիորեն ինչ դերակատարություն ունի նա»,-ասաց Նարեկ Գալստյանը: Ըստ նրա՝ «Ծառուկյան» դաշինքի ձևավորման փուլում մամուլում որոշ հրապարակումների հետեւում կանգնած է եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
