Մարդիկ սպասում էին՝ մառախուղն իջնի, որ հողին հանձնեն հարազատներին. Շավարշ Քորարյան
Ադրբեջանի գործողություններն ապացուցում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա: Այս մասին «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային աշխատաժողովի շրջանակում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քորարյանը: Այնուհետև նա պատմեց, թե ինչպես էին մարդիք գոյատևում պատերազմի տարիներին: «Ստեփանակերտը 1991-1992 թվականներին շրջափակման մեջ էր: Շուշիից եւ Խոջալուից ռմբակոծում էին քաղաքը: Մարդիկ չէին կարողանում նույնիսկ հարազատներին հուղարկավորել: Սպասում էին՝ մառախուղ իջնի կամ մթնի, որ հողին հանձնեն զոհվածներին: Մարդիկ քաղցած էին, ամսական մեկ անձին մեկ կիլոգրամից պակաս այլուր էր բաժին հասնում: Նույնիսկ երեխաները ձայնից հասկանում էին, թե ինչ տեսակի զենքից են կրակում»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
