«Ազատ դեմոկրատների» վարչապետի թեկնածուն և ցուցակի առաջին համարը

«Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցություններն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին հանդես են գալու համատեղ ուժերով: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Սոնա Մինասյանն  տեղեկացրել է, որ երկու քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին համատեղ ուժերով հանդես գալու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: «Ազատություն» կուսակցության  նախագահ,  ՀՀ նախկին  վարչապետ,  ԱԺ ՀԱԿ  խմբակցության  պատգամավոր  Հրանտ Բագրատյանը  համաձայնագրի մանրամասները ներկայացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Մենք հայտարարում ենք, որ ընտրություններին մասնակցելու ենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լայն կոնսոլիդացիա ապահովող համապետական ցուցակով` ստեղծելով յուրովի դաշինք, որտեղ իրենց ուրույն տեղն ու դերն ունեն «Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ»  կուսակցությունների անդամները, ինչպես նաև այն բոլոր անկուսակցական անհատները, որոնք մեր գաղափարակիցներն են և կիսում են մեր առաջ քաշած քաղաքական պլատֆորմը»,- ասված է հայտարարության մեջ։ «Ազատություն» կուսակցության առաջարկով  համատեղ համապետական ցուցակը կգլխավորի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ նկատի ունենալով նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կազմակերպչական ռեսուրսները։ «Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական համապետական ցուցակի վարչապետի թեկնածուն «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է, ով, հաջողության դեպքում, կգլխավորի նաև խորհրդարանական խմբակցությունը։ Առաջիկայում ՀՀ քաղաքացիների դատին կհանձնվի միասնական ցուցակի նախընտրական ծրագիրը, որը հանդիսանում է ցուցակը ձևավորած յուրաքանչյուր անձի սեփականությունը, և որի դրույթներին հավատարիմ են ցուցակի բոլոր անդամները։ Նախընտրական ծրագրի տնտեսական բաժինը հեղինակել է «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։ «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների միասնական ցուցակում տեղ կգտնեն նաև «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամներ Ստեփան Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը, «Էլեկտրիկ Երևան& raquo; և «Դեմ եմ» նախաձեռնությունների ակտիվիստներ:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am