Շանսոնիե Շառլ Ազնավուրը նույնպես մասնակցել է ֆրանսիական RFI ռադիոյի անցկացված հարցմանը ըստ որի ,ում են ցանկանում հայերը տեսնել երկրի հաջորդ ղեկավարի պաշտոնում։ Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի լիազորությունների ժամկետն սպառվում է 2017թ.։
«Հայ համայնքի մասին չի կարելի ասել, թե այն ինտեգրված է կամ ձուլված։ Այն ֆրանսիական է։ Մենք ոչ թե Ֆրանսիայի հայեր ենք, այլ ծագումով հայ ֆրանսիացիներ։ Ես երկու երկիր ունեմ՝ Հայաստանն ու Ֆրանսիան։ Միայն մեկ տարբերությամբ՝ ես ավելի լավ եմ խոսում ֆրանսերեն։ Քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում, ես դրանով չեմ զբաղվում։ Ես հետաքրքրվում եմ միայն նրանով, թե ինչ է տեղի ունենում իմ երկրում և դա միանգամայն բնական է։ Ես անգամ ճշտում կմտցնեմ՝ իմ երկրներում։ Ես երկուսն ունեմ։ Քաղաքական գործիչներին, նախագահներին տարել եմ Հայաստան։
Ես նրանց չեմ ստիպել, նրանք հաճույքով են գնում։ Եվ ես ուրախ եմ, որ նրանց դուր է գալիս մեր երկիրը՝ եկեղեցիները, խոհանոցը, հյուրընկալությունը»,- ասել է Ազնավուրը։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից