Եթե դուրս է եկել, ուրեմն անհամաձայնություն է եղել. Ստեփան Մարգարյանը՝ Սեյրան Օհանյանի մասին

«Հրապարակ»-ը զրուցել է «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանի հետ: - Պարոն Մարգարյան, «Ժառանգությունն» այս տարիներին իր անցած ճանապարհով թերևս հասցրել է ամենաընդդիմադիր ուժը դառնալ ժողովրդի աչքում, ինչը չէինք ասի Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի մասին։ Հիմա ինչպե՞ս եք համոզելու, որ դուք էլ կարող եք դառնալ իսկապես ընդդիմադիր, և ո՞րն է երաշխիքը, որ վաղը Րաֆֆին, օրինակ, չի ելնի ու հայտարարի, որ Սեյրան Օհանյանը կամ Վարդան Օսկանյանն այդքան էլ ընդդիմադիր չեն։ - Ինչի՞ց է երևալու այդքան էլ ընդդիմադիր լինել-չլինելը, եթե մարդն աշխատել է ժամանակին պետական կառույցում և դուրս է եկել։ Բնականաբար, եթե դուրս է եկել, ուրեմն անհամաձայնություն է եղել, չէ՞։ Ես մի անգամ ասել եմ, որ եթե պետական պաշտոնյան, հատկապես նախարարը, ունենում է տարաձայնություն, անշուշտ, լավագույն լուծումն Ազատության հրապարակ իջնելն ու միանգամից միտինգ անելը չէ, եթե նա դեռ նախարար է։ Ինքն ունի այդ անհամաձայնությունները հայտնելու տեղ, դա կառավարության նիստն է, դա նախագահն է։ Ես վստահ եմ, որ և՛ Սեյրան Օհանյանը, և՛ Վարդան Օսկանյանը այդ բանն արել են։ Երբ որ դա սպառվում է, դուրս ես գալիս, ինչպես արել է Սեյրան Օհանյանը։ - «Ելք» դաշինքից Արամ Սարգսյանն այս օրերին հպարտորեն հայտարարում է, որ ինքը միակ վարչապետն է եղել, որն իշխանության մեջ ընդդիմություն է եղել, ընդդիմացել է այդ իշխանության քաղաքականությանը։ - Իսկ Սեյրան Օհանյանը չի՞ ընդդիմացել։ - Չեմ հիշում նման դեպք։ - Իսկ ո՞նց եք հիշում, եթե Արամը չասեր այդ մասին։ - Գուցե Արամ Սարգսյանը փաստե՞ր ունի այդ մասին։ - Ես վստահ եմ՝ Սեյրան Օհանյանն էլ ունի փաստեր։ - Որ ելել հրապարակավ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի վարած այսինչ քաղաքականությունը սխալ է, կամ իշխանության մեջ այսինչ խնդիրնե՞րը կան։ - Ես համարում եմ դա ոչ ճիշտ, որովհետև երբ հայտարարելու պահը գալիս է, պետք է դուրս գա, հետո հայտարարի։ Դու աշխատում ես իշխանության մեջ, զբաղեցնում ես բարձր պաշտոն, օրինակ՝ նախարարի, և հայտարարում ես, որ դու ընդդիմադի՞ր ես։ Ո՞ւմ, ինքդ քե՞զ։ Դու իշխանություն ես։ Պետք է դուրս գալ, հայտարարել։ - Բայց Սեյրան Օհանյանը ոչ թե հրաժարվեց իր պաշտոնից, այլ ազատվեց վարչապետի փոփոխությունից հետո։ - Ձևակերպումը մի քիչ այլ է․ Սեյրան Օհանյանը դուրս էր գալիս։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am