Դավիթ Հարությունյանը, Հրանուշ Հակոբյանը, Գագիկ Բեգլարյանն չեն ընդգրկվել ՀՀԿ ցուցակում
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ ցուցակում չկան հետաքրքիր և հանրությանը հայտնի որոշ դեմքեր, որոշներն էլ բավականին ետին կամ զարմանալիորեն առաջին տեղերում են։ Օրինակ՝ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը 11-րդն է, 12-ում փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն է, 13-ում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն է, 14-ում ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, իսկ 15-ում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն է։
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ցուցակում չի ընդգրկվել։ Ցուցակում չկան նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գագիկ Բեգլարյանը։ ՀՀԿ-ում կարծիք կա, որ Դ. Հարությունյանն ընտրություններից հետո կարող է վերանշանակվել Արդարադատության նախարար, նման ակնկալիքներ ունի նաև Հրանուշ Հակոբյանը։
