Կարող է սկսվել Ասադի ուժերի ու Ռուսաստանի հետ վտանգավոր առճակատում. Deutsche Wirtschafts Nachrichten

Deutsche Wirtschafts Nachrichten–ը գրում է, որ Սաուդյան Արաբիան հայտնել է, որ պատրաստ է ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա: Բայց իրականում սաուդիտները Սիրիա են ուղեւորվում հակառակ մտադրություններով: Հաշվի առնելով, որ նրանց գլխավոր նպատակը Ասադի ռեժիմի տապալումն է՝ նրանք ակտիվ պաշտպանելու են ապստամբ խմբավորւմներին, նույնիսկ եթե դրանք ահաբեկչական լինեն, գրում է պարբերականը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Միացյալ նահանգները գիտի սաուդիտների իրական մտադրությունների մասին, բայց մեծ մտահոգություն չի դրսեւորում այդ կապակցությամբ: Սպիտակ տունը վերջերս ավելի շատ մտահոգված է  ռուսական գործողության հաջողություններով, ու հիմա ԱՄՆ –ն ըստ երեւույթին պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել, որպեսզի Ռուսաստանին խանգարի գլխավոր դերակատարում ձեռք բերել տարածաշրջանում, նշում են հոդվածագիրները: Մոսկվան ու Դամասկոսը համատեղ ջանքերով զգալի առաջընթաց են գրանցել Հալեպում: Այդ քաղաքի ազատագրումը շրջադարձային կդառնա քաղաքացիական պատերազմում ու կորոշի այս տարածաշրջանում ուժերի հետագա բաշխումը: Դրա համար էլ արեւմտյան երկրները շտապում են դատապարտել Կրեմլի գործողությունները: Ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակը պահանջում է բոլոր երկրների միջեւ համագործակցության ուժեղացում: Բայց դրա փոխարեն արեւմտյան առաջնորդներն ավելի հաճախ են սկսել ՆԱՏՕ-ի ուժերը մոբիլիզացնելու ու Սաուդյան Արաբիային միանալու կոչեր անել: Ինչն էլ իր հերթին կարող է վերածվել Ասադի ուժերի ու Ռուսաստանի հետ վտանգավոր առճակատման, ամփոփում է հոդվածաագիրը:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
«Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Ասում են՝ ասել եք «cпасибо» Պուտինին, բայց իրենք էին երաշխավորում մեր՝ այդ պահին Արցախում ապրելը (video) Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Երեկ Պուտինը փոխանցեց մի ուղերձ, որը միաժամանակ և՛ դիվանագիտական էր, և՛ քաղաքականապես կործանարար. Օսկանյան #ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին ասաց․ «Էս էիր ուզու՞մ»․ Արամ Սարգսյան (video) Արցախի ղեկավարությունը Եռաբլուրում է (video) Վաղը որ Պուտինը ասի՝ Սյունիքը Ադրբեջանինն է, Փաշինյանը կճանաչի՞․ Գեղամ Մանուկյան (video) Չարենցի փողոցում փլnւզում է տեղի ունեցել տներից մեկում․ 13 մարդ տարհանվել է Արման Բադոյանն անմահացել է հոկտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ» Փաշինյանի խոսույթը պառակտող է․ իրենց քաղաքականության շնորհիվ կորցրել ենք Արցախը և տարածքներ ՀՀ-ից Ի՞նչ կանի Ալիևը հայ ժողովրդի դեմ, որը չի անի Փաշինյանը (video) Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն»․ Վահե Հովհաննիսյան Ավագ հինգշաբթի. օրվա խորհուրդը Իրանում և տարածաշրջանում պատերազմի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5000-ը Այս պшտերազմը ցանկացած ելքի դեպքում փոխելու է ողջ Մերձավոր Արևելքի պատկերը․ Վարդան Ոսկանյան Գերվստահ եմ` Ադրբեջանի փոքրիկ խան Ալիևը հաստատ ծիծաղից թուլացել է... Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ վարորդներից մեկը մահացել է Գործ ունենք ոչ թե իրավական, այլ բռնատիրական պետության հետ․ Ռուբեն Մելիքյան Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» 10 տարի առաջ այս օրը Ապրիլյան 4-օրյա գործողություններն էին․ Ադրբեջանը չկարողացավ հասնել իր նպատակին Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի․ «Փաստ» «Տաշած քարը» գետնին չմնաց. «Հրապարակ» Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի «ճշմարտություն». «Փաստ» Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել. «Հրապարակ» Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am