Աննախադեպ հրաժարական նախագահ Թրամփի վարչակազմում

Ամերիկայի Ձայն Իր հրաժարականի մասին նամակում ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ֆլինը նշել է, որ նախագահ Թրամփի կողմից իշխանության ստանձնումից մեկ շաբաթ առաջ ինքը պատահաբար թերի տեղեկատվություն է տրամադրել փոխնախագահ Մայք Փենսին՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի հետ իր ունեցած հեռախոսազրույցի մասին։: Նա հայցել է նախագահ Թրամփի ու փոխնախագահ Փենսի ներողամտությունը սույն առիթով: Սա աննախադեպ երևույթ է ամերիկյան քաղաքական պատմության մեջ, երբ նման բարձրաստիճան պաշտոնյան հրաժարական է ներկայացնում նախագահի իշխանության ստանձնումից մեկ ամիս հետո: Նախագահ Թրամփն արագ նշանակեց մեկ այլ պաշտոնաթող գեներալ Քեյֆ Քելոգին որպես պաշտոնակատար, սակայն շրջանառվում են նաև Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Դեյվիդ Պետրեուսի ու ռազմածովային փոխծովակալ Ռոբերտ Հարվարդի անունները: Մամուլի հաղորդումների համաձայն, Ֆլինն ու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը քննարկել են նախկին նախագահ Բարաք Օբամայի կիրառած պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Մոսկվայի ներգրավվածությանն ամերիկյան ընտրություններում հօգուտ Դոնալդ Թրամփի: Փենսի ու Թրամփի օգնականները, հենվելով Ֆլինի տրամադրած տեղեկատվության վրա, հերքել են, որ վերջինս քննարկել է պատժամիջոցների վերացումը Թրամփի իշխանության ստանձնումից հետո: Հետագայում Ֆլինը ասել է, որ այս հարցը կարող է առաջ գալ: Ֆլինի և Կիսլյակի հեռախոսազրույցն օրենքի խախտում է, քանի որ մասնավոր քաղաքացիներն իրավունք չունեն քննարկելու դիվանագիտական գործունեության հետ կապված հարցեր օտարերկրյա ներկայացուցիչների հետ: Հեռախոսազրույցի պահին նախագահ Թրամփը դեռևս չէր ստանձնել իշխանությունը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ Ֆլինի հրաժարականը Վաշինգտոնի ներքին գործն է և ոչ Մոսկվայինը։Սակայն ռուս օրենսդիրներն ընդգծել են, որ այս հրաժարականը փորձ է վնասելու Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունների բարելավումը, և սա բացասական ազդանշան է: «Անգամ Ռուսաստանի հետ երկխոսություն ունենալու պատրաստակամությունը Վաշինգտոնի կոշտ քաղաքականության կողմնակիցների կողմից դիտարկվում է որպես հանցագործություն: Սա ոչ միայն պարանոյա է, այլ մի բան էլ ավելին»,- ասել է Ռուսաստանի Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը: Դեմոկրատ սենատորներից ոմանք կոչ են արել հետաքննություն սկսել այս փաստի առիթով, սակայն այլ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին հեռացնել Ֆլինին պաշտոնից:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am