Պարույր Հայրիկյան. «ԱԻՄ-ը չի մասնակցի Հայաստանում տեղի ունենալիք հերթական խեղկատակությանը»

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԻՄ-ն ազդարարել էր, որ առաջիկայ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ կոչուող միջոցառմանը կը մասնակցի միայն դաշինքով (ցանկալի էր ժողովրդավարական), որպէսզի համատեղ ու զանգուածային մասնակցութեամբ այդ միջոցառումը մերձեցնէինք ընտրութիւններ հասկացութեանը եւ դրանում յաջողութիւնից յետոյ սկսէինք արմատական ու համակարգային փոփոխութիւնների իրականացումը ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ՀԱՅՔՈՒՄ։ Չկայացաւ այդ դաշինքը։ Դրան հիմնականում խանգարեցին Օսկանեանի եւ Րաֆֆու եսակենտրոն ու գուցէ ի սկզբանէ դաւադիր նկրտումները (ժամանակի փչացում, իրենց առաջ մղելով դաշնակիցների՝ Արամ Սարգսեանի ու Վիկտոր Դալլաքեանի, արտամղում)։ 2017 թ.-ի փետրուարի 14-ին որպէս դաշինք ներկայացող նախընտրական առկայ միաւորները եթէ անգամ կարելի է ժողովրդավարութեան ձգտող համարել, այնուամենայնիւ համընդհանուր ընդգրկմամբ դաշինք չեն առաջին՝ դրանցում ԱԻՄ բացակայութեան պատճառով եւ երկրորդ՝ իրենց հատուածականութեամբ։ Այսպիսով ԱԻՄ-ը չի մասնակցի Հայաստանում տեղի ունենալիք հերթական խեղկատակութեանը, որի մասնակիցները որքան էլ խօսեն գեղեցիկ նպատակներից չեն հասկացել ամենակարեւոր բանը՝ այն, որ Հայաստանի հիմնական խնդիրը երկիրը քաղաքացիների սեփականութիւնը դարձնելն է։ Մի բան որ վեր է որեւ առանձին քաղաքական ուժի կամ միաւորման ուժերից եւ պահանջում էր համազգային համախմբում գոնէ ազգային կուսակցութիւկնների մակարդակով։ ԱԻՄ-ը պատրաստ էր համագործակցել բոլորի հետ ովքեր գոնէ կազդարարէին իրենց հաւատարմութիւնը ժողովրդավարական արժեքներին, սակայն ԱԻՄ-ը չի ցանկանում լինել ընդամենը ինքնասիրահարուած եւ աթոռիկի կամ արեւի տակ տեղ ունենալու համար իրենց պատէպատ տուող մեծ ու փոքրր ուժերի շարքում։ Մեզ հետ դուք կարող էիք լինել մեր դեռեւս կէս դար առաջ սկսած ԻՆՔՆՈՐՈՇՈՒՈՂ՝ ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ կերտման գործում, ձեզ հետ մենք չենք լինի ձեր ճղճիմ նպատակադրումներում։ Եւ չենք էլ կարող ասել ԱՍՏՈՒԱԾ ՁԵԶ ՊԱՀԱՊԱՆ, զի դուք ձեր կռապաշտութեամբ ընտրել եք նիւթն ու սատանային»:  

դիտվել է 5 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am