Մեծամասնություն ունենալու դեպքում ՀՀԿ-ի կառավարության ղեկավար մնալու է Կարեն Կարապետյանը. Շարմազանով
Եթե Վիգեն Սարգսյանն է գլխավորում ՀՀԿ ցուցակը, արդյոք հաստատո՞ւմ է մամուլի տեղեկությունները, թե ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում նա մտադրություն ունի վարչապետ լինել.ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները նման հարց ուղղեցին կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին,ինչին ի պատասխան նա ասաց,որ եթե մամուլին հղում արվեր, ապա նախագահ Սերժ Սարգսյանը պիտի լիներ ՀՀԿ-ի ցուցակում, որպեսզի հետո էլ դառնար ԱԺ նախագահ, սակայն ցուցակում նա չկա: «Ի՞նչ կլինի 2018 թ-ից հետո, ես չեմ կարող ասել, որպեսզի 2018-ին ՀՀԿ-ի ներկայացուցիչը դառնա վարչապետ, նախ անհրաժեշտ է, որ 2017 թ-ին մենք գրանցենք հաջողություն:նախագահը կուսակցության համագումարի ժամանակ արդեն հայտարարել է, որ մեծամասնություն ունենալու դեպքում ՀՀԿ-ի կառավարության ղեկավարը մնալու է գործող վարչապետ Կարեն Կարապետյանը»,-շեշտեց նա: Ըստ նրա՝ վարչապետը կուսակցության առաջին տեղակալն է, ՀՀԿ-ի առանցքային ներկայացուցիչներից մեկն է և միասին՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ունեն շատ ծրագրեր՝ ի նպաստ Հայաստանի:
