ԳՄ բոլոր ներկայացուցիչները կլինեն շտաբի անդամներ.Շարմազանով
ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց,որ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի անդամները կլինեն կուսակցության գործադիր մարմնի բոլոր անդամները` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գլխավորությամբ: «Գործադիր մարմնի բոլոր ներկայացուցիչները կլինեն շտաբի անդամներ, և գործադիր մարմինը կհամակարգի, կղեկավարի Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը:Կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված է 133 անձ, իսկ համամասնական ցուցակում` 64: Միգուցե լինեն փոքր տեխնիկական փոփոխություններ մինչև փետրվարի 16-ը»,- ասաց Շարմազանովը: ՀՀԿ-ի համամասնական ցուցակը մրցունակ է և ազատ մրցակցության պայմաններում կուսակցությունն այդ ցուցակով լուրջ հաջողություններ արձանագրելու շանսեր ունի,նշեց Շարմազանովը:
