«Այս անգամ էլ օդում քամի եղավ».Շարմազանովը՝Սերժ Սարգսյանի՝ԱԺ նախագահ դառնալու լուրերի մասին
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հարց ուղղեցին կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին ,որ եթե ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հնարավո՞ր է, որ հենց նա է լինելու վարչապետ 2018 թ-ից հետո, Շարմազանովը պատասխանեց.«Շատ էր խոսվում, որ Սերժ Սարգսյանն է գլխավորելու ցուցակը, որպեսզի դառնա ԱԺ նախագահ, բայց «այս անգամ էլ օդում քամի եղավ», իսկ թե ինչ կլինի 2018 թ-ից հետո, կերևա այն ժամանակ։ Նա հավելեց, որ ինչպես հայտարարվել էր, 2017-ին իրենց վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է»։ Նպատակահարմա՞ր է սահմանային լարվածության պայմաններում պաշտպանության նախարարը զբաղվի քարոզով հարցին,Շարմազանովը նշեց, որ պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոնյա է և օրենքով սահմանված ժամկետներում կզբաղվի քարոզչությամբ.«Հանրապետական կուսակցությունը վճռական է գնալ բարեփոխումների հանրային կայնքի բոլոր ոլորտներում»:
