Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը ցուցակում չեն
ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց ,որ ՀՀ նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը չի գլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը.այդպես է որոշել կուսակցության նախագահը։ «Վարչապետ Կարեն Կարապետյանը ևս չի լինի ցուցակում, իսկ պատճառների մասին նա արդեն վաղուց խոսել է՝ բնակության վայրի հետ կապված խնդիրն է։Մեր ցուցակը բավականին մրցունակ է, բաղկացած է 64 հոգուց, այնտեղ կան և՛ մտավորականներ, և՛ գործող պատգամավորներ, և՛ մտավորականներ։ Մենք գտնում ենք, որ այսպիսի ցուցակով ՀՀԿ-ն մեծ հնարավորություն ունի ազատ մրցակցության պայմաններում գրանցել լուրջ հաջողություն ընտրությունների ժամանակ»,- ասաց Շարմազանովը։ Նա նշեց, որ համամասնական ցուցակի 2-րդ 5-յակը կարող է որոշ փոփոխություններ կրել, Սուրիկ Խաչատրյանը, Մհեր Սեդրակյանը, Աշոտ Աղաբաբյանը ցուցակում չկան, Սամվել Ալեքսանյանը ռեյտինգային ցուցակում է։
