13 «զոննաներում» էլ խնդիր չունենք. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց,որ ՀՀ քաղաքացիներն ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին էլ փորձել են. միակ ուժը, որը հանդես է գալիս նոր մոտեցումներով, այս պահին «Ելքն» է, դաշինքի հնարավորությունները շատ բարձր են հաջողության հասնելու համար։ «Մենք տարածքային կառույցների հետ կապված խնդիր չունենք, տարածքային ցուցակներում ներգրավվել ցանկացողները շատ են, այդ թվում՝ կանայք։3 ուժերի տարածքային կառույցները սինխրոնացված աշխատում են, և դրա սիներգիայի էֆեկտը դուք կտեսնենք, քանի որ զոննաներով է բաշխված, 13 զոննաներում էլ խնդիր չունենք:Մյուս ընդդիմադիր դաշինքներից դեռևս ընդդիմադիր ելույթներ չեմ լսել, հասկանալի չէ, թե որն է նրանց նպատակը»,- մանրամասնեց նա։ Հետընտրական զարգացումների մասին Մարուքյանն ասաց, որ որևէ բան չպետք է բացառել։ «ՀՀ-ն այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, որ որևէ բան բացառելը քաղաքական իմաստով խելացի չի լինի»,- շեշտեց նա։ Ինչ վերաբերում է Զարուհի Փաստանջյանի՝ «Ելք» դաշինքին միանալու հավանականությանը, ապա Էդմոն Մարուքյանն ասաց, որ Փոստանջյանը իրենց հրավերին չի պատասխանել։
