«Լապշինը չի կարող արտահանձնվել որևէ երկրի». բլոգերի ադրբեջանցի փաստաբան
Ադրբեջանական Trend գործակալությանը Լապշինի փաստաբան Սաֆար Հուսեյնովը հայտնել է,որ այս փուլում անօրինական կերպով Լեռնային Ղարաբաղ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը որևէ երկիր, որի քաղաքացին նա հանդիսանում է, անհնար է, և որ Լապշինի նկատմամբ հարուցված քրեական գործի հետաքննությունը շարունակվում է։ «Հետաքննության ավարտից հետո նա պետք է կանգնի դատարանի առաջ։ Դատարանի որոշման հրապարակումից հետո կարող է քննարկվել նրան այն երկրներից մեկին փոխանցելու հարցը, որի քաղաքացին է նա հանդիսանում։ Մինչ դատարանի որոշումը Լապշինը չի կարող արտահանձնվել որևէ երկրի:Լապշինի ընտանիքի անդամները դեռևս իրեն չեն դիմել»,- հայտարարել է Հուսեյնովը։ «Նրա ընտանիքը պետք է դիմի դեսպանատուն նրա հետ հանդիպումների համար, ինչից հետո ընտանիքի անդամները դեսպանության միջոցով կարող են դիմել ինձ»,- ասել է նա։
