Ի՞նչ ես ուզում խաչքարերից այ մեռած մոզի

Էն փաստը, որ վերջին տարիներին ում ձեռքը ինչ որ բանի կպչում է՝ փլվում է՝ դա անհերքելի է։ Ֆիլմ են նկարում, բոլորն ասում են «Լավն ա», բայց մենք հո գիտե՞նք, որ լավն է էնքանով, որ այլանդակ չի։ Իսկ որ մեջն արվեստի նշույլ չկա, մեջը բարձրակարգ դերասանական խաղ չկա, ոճ չկա, նոր խոսք չկա՝ դրանք հեչ, դրանք կարեւոր չեն, մեկ է ինքը լավ կինո է, ասում են։ Ու նույնը երաժշտության մեջ, թատրոնում, կերպարվեստում եւ այլուր։ Ու հարցը միայն ստեղծագործող դարձողների անշնորհքությունն ու անտաղանդությունը չի, հարցը նրանց բթությունն է ու աշխարհին նայել չկարենալու, այսօրվա ռիթմն ու մշակույթը չըմբռնելու ունակությունը (չկարողանալն էլ է ունակություն, ասեմ իմանաք)։ Կամ ասում են՝ լավ քանդակ է։ Հասկացանք, բայց որ էդ տիպի միլիոն հատ քանդակ կա՝ ո՞ւմ է պետք դա։ Ասենք մեկն ուզում է նկարիչ կոչվել ու բռնել նկարում է ծաղիկ (ընդ որում՝ այլանդակ մեծ ու զըռ ծաղիկներ), ծառ, խաչքար ու գերեզման։ Ուզում ես ասել՝ տղա ջան, աղջիկ ջան, մի հատ ժամանակակից արվեստ ուսումնասիրի, տես ինչեր կան աշխարհում, տես ինչ էքսպերիմենտն են արվում, ինչ ինստալացիենր են ներկայացվում, ինչ նոր նյութեր են մարդիկ գործածում… նայի, ուսումնասիրի, ի՞նչ ես ուզում էդ խաչքարերից, այ մեռած մոզի։ Էդ խաչքարը ինքնին նորարաություն է եղել 8-րդ դարում, բա դու հիմա ո՞րտեղ ես, այ դախ։ Բայց ինչ ասես՝ ինքն էդպես մինչեւ կյանքի վերջ կնկարի իր այլանդակ ծաղիկներն ու մնացած բուսականությունը, կասի մեծ նկարիչ եմ։ Կամ՝ ջազմեն են ու ամբողջ կյանք 1940-50-ականների սվինգն են դխկդխկացնում, առանց հաշվի առնելու, որ արդեն 60-ականներին դա հնացած երաժշտություն է համարվել։ Թատրոններում դեղծենիների ու ծիրանի ծառերի մասին հիմարություններ են բեմադրվում, լավ է ոչ ոք չի նայում։ Մեկը հարցնի՝ ի՞նչ ծիրանի ծառ, այ գեղցիներ, դուք պիտի քաղաքային մշակույթ ստեղծեք ու զարգացնեք, այլ ոչ թե առաջ գնաք՝ համբոներով, գիքորներով ու ուստիաններով։ Գիրք են գրում՝ նույն 100 տարվա մաշած ու վաղուց գռեհիկ դարձած արտահայտություններով ու ասում են՝ գրող ենք։ Բա դուք որպես ստեղծագործող՝ ի՞նչ նոր բան եք արել, ի՞նչ ոճ եք ստեղծել, ինչ եք ավելացրել էս քաղաքակրթությանը։ Ո՞նց ինչ, կասեն՝ ծաղիկ, եկեղեցի, խաչքար ու գերեզման։ Վահրամ Սահակյանի գրառումը

դիտվել է 24 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am