Լեռնանիստ գյուղում մթերային խանութի փլուզման հետևանքով մահացած երկու կանանցից մեկը խանութի տիրոջ կինն էր, մյուսը՝ հաճախորդ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնանիստ գյուղի գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը: Նա նշեց, որ կին հաճախորդը 32 տարեկան էր, ուներ 3 երեխա:
«66 թվականի շինություն է, նորմալ վիճակ էր, վերանորոգված, թե ինչպես է եղել, չեմ կարող ասել»,-ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ խանութի տիրոջ կինը եղել է պահեստում երկու տղաների հետ, և վերջիններս թեթև վնասվել են:
Նշենք, որ ԱԻՆ տեղեկացմամբ՝ փլուզվել է Լեռնանիստ գյուղի 7-րդ թաղամասի թիվ 40 հասցեում գտնվող մթերային խանութի տանիքը, սակայն պատճառներն այս պահին դեռևս բացահայտված չեն:
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը