Սփյուռքի նախարարությունն առիթ չտվեց, որ տարբեր ձևով մասնակցենք ՀՀ կյանքին. Արսինե Խանջյան

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը գտնում է, որ Հայաստան-Սփյուռք երկխոսությունը վերսկսելու համար խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությունը շատ լավ հնարավորություն է: Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով քննադատություններին, որ Սփյուռքը Հայաստանի ծանր պայմաններում չի ապրում, հետևաբար՝ չպետք է քաղաքական հարցերին մասնակցություն ունենա, նա հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ չպետք է Սփյուռքը հետաքրքրվի այդ ծանր պայմաններով: «Եթե 25 տարվա ընթացքում մեր մասնակցությունն ընդունվեց նյութական ձևով, այդ ժամանա՞կ էլ պետք է ասեին, որ Սփյուռքը չպետք է այդ օժանդակություններն ուղարկի: Երբ որ Սփյուռքից մասնակցեցին Արցախի պատերազմին, ինչո՞ւ չասվեց, որ այստեղ չես ապրում, ի՞նչ իրավունքով ես գալիս ու պայքարում. այս պատճառաբանությունը տկար է: Շատ նորմալ է, որ հայությունն ապրի իր իրողության մեջ և օգտագործի Սփյուռքի լծակները, որովհետև մենք կարող ենք ուշադրություն գրավել, Հայաստանի ինքն իրենով չի կարող բացարձակ ոչ մի ձևով որևէ ուշադրություն գրավել»,-ասաց նա: Արսինե Խանջյանը նշեց, որ Սփյուռքի մասնակցությունն այս պահին նորություն չէ: «Շատերը եկան 25 տարվա ընթացքում, դարձան քաղաքացի և մասնակցեցին քաղաքական վերադասավորումներին, շատերը կարող են այդ օրինակով քաջալերվել՝ հատկապես երիտասարդները, ովքեր Հայաստանում ծնվել են և հետո սփյուռքացել են: Այդ Սփյուռքն էլ սփյուռք է, և հստակ իրավունքով կարող են վերադառնալ հայրենիք և գործունեություն իրականացնել: Ես դա քաջալերում եմ, արտասահմանում ուսում ստանալը և արտասահմանում մնալը ցավալի իրողություն է, և կարելի է փոփոխություններ անել և աշխատանք տանել Հայաստանի մեջ, այդ թվում՝ քաղաքական առումով: Իսկ երբ խոսում ենք հին Սփյուռքի մասին, որ կցանկանան վերադառնալ, Հայաստանում ապրել և մասնակցել հետագայում նաև քաղաքական հարցերին, որևէ հարց ես չեմ տեսնում»,-ասաց նա: Արսինե Խանջյանը նշեց, որ ուրախ կլինի, եթե նոր որակի իրողություն լինի: «Դժբախտաբար Սփյուռքի նախարարության ստեղծվելուց հետո, Սփյուռքի մասնակցությունը շատ ավելի նեղ միջոցառումներով սահմանափակվեց: Ես այն տպավորությունն ունեմ, որ իշխանության համար հավանաբար դյուրին ձև էր, որ դասավորեր Սփյուռքի մասնակցությունը, և Սփյուռքը որոշ կետերից այն կողմ որևէ ձևով մասնակից չկարողանա լինել»,-ասաց նա: Դերասանուհին, ասաց, որ իրենք դիտորդական առաքելություն կատարելիս բացարձակ չեն քարոզի, թե որ կուսակցությանը պետք է ընտրել, բայց կասեն՝ «ազատ քվե տուր» և «փոփոխության համար քվե տուր»: «Մինչ հիմա Սփյուռքն իր տրադիցիոն մոտեցումներով ոչ իրավունք ուներ, ոչ էլ իրեն տված էր այդ ինքնավստահությունը, որ մասնակից դառնա այսպիսի գործընթացների: Ես կարծում եմ, որ Սփյուռքի նախարարությունը որոշ ձևով ծառայեց հետաքրքրական ձևով, բայց որոշ առումով դարձավ նաև խոչընդոտ»,-ասաց նա և նշեց, որ Սփյուռքի նախարարությունը մինչ հիմա փորձում է համակարգել Սփյուռքին և որոշում, թե ինչ ձևով պետք է մասնակցի։ «Հայաստանում երբեմն Սփյուռքի վրա ծիծաղելով կասեք, որ ձեզ համար այնքան կարևոր է շքանշան ընդունելը և նկարվելը մեր իշխանության անդամների հետ, որ կգաք այստեղ և բացարձակ Հայաստանով չեք հետաքրքրվի: Բայց ասեմ, որ նաև նախարարությունը բացարձակապես առիթ չտվեց, որ սփյուռքը տարբեր ձևով մասնակից դառնա Հայաստանի կյանքին, և այդ երկկողմանի հարաբերությունը դարձավ մի քիչ խամաճիկային հարաբերություն: Մենք 25 տարվա ընթացքում նույնիսկ Սփյուռքի նախարարության առկայությամբ չկարողացանք գեղեցիկ, համակերպ հարաբերություն ստեղծել Սփյուռքի և Հայաստանի միջև»,-ասաց նա: Արսինե Խանջյանը նկատեց, որ հենց սկզբից իշխանության կողմից առաջին հերթին Սփյուռքի հանդեպ անդրադարձ եղավ, որ «Սփյո՛ւռք, դու հեռու մնա քաղաքական հարցերից, մի՛ խառնվիր»: Նա նշեց, որ Սփյուռքը փորձեց տարբեր ձևերով մոտենալ Հայաստանին, բիզնես ծրագրեր իրականացնել, սակայն շատ խախտումներ եղան և հուսախաբ եղավ: Նրա խոսքով՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները բարդ են, տարիների ընթացքում ավելի բարդացան, երևույթներն ավելի ծանրացան։ «Ես կարծում եմ, որ այսօր պահն է, որ Հայաստան-Սփյուռք դիալոգը, հարաբերությունը վերսկսեն այսպիսի միջոցառումներով, քանի որ դիտորդական առաքելությունը քաղաքական նախաձեռնություն չէ, այլ քաղաքացիական է»,-ասաց նա: Արսինե Խանջյանը նշեց, որ Սփյուռքն իրավունք ունի մտահոգվել Հայաստանի համար և Հայաստանն էլ պետք է մտածի՝ ինչպես կարող է տարբեր ծրագրեր իրականացնել Սփյուռքի հետ, քանի որ վերջինս ունի այդ պոտենցիալը, և Սփյուռքի շահը միայն հայրենիքի պայմանները բարելավելն է: Նա նշեց, որ Հայաստանի նկատմամբ այսօր ոչ մի երկրի կողմից ուշադրություն չկա: «Աշխարհի չորս կողմերում ոչ մի երկիր հետաքրքրված չէ Հայաստանով՝ ո՛չ տնտեսական, ո՛չ տուրիստական, ո՛չ մշակութային առումով: Իսկապես, Հայաստանը գոյություն չունի ոչ մի երկրի համար, ոչ մի մտահոգություն չի ներկայացնում։ Միակ մտահոգվողը, որը կարող է ուշադրություն բերել և տալ Հայաստանին ինչ-որ կարելի է, դա Սփյուռքն է, չանտեսենք Սփյուռքը»,-հավելեց նա:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ»․ քֆրչի ՔՊ-ականների նյարդերն արդեն տեղի են տալիս (video) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Մեքսիկայի պատմական բուրգերի մոտ հրաձիգը կրակել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 13 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am