Ինքն է իր խոսքերի համար պատասխանատու. ՊՆ-ն Տիգրան Արզաքանցյանի` բանակին 15 միլիոն դոլարով օգնելու մասին

ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Գեղարքունիքի մարզում պատգամավորի թեկնածու առաջադրված Տիգրան Արզաքանցյանը NewsBook-ի հետ զրույցում հայտարարել է, թե 15 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել բանակին: Պատգամավորի թեկնածուն հատուկ շեշտում է, որ 15 միլիոն օգնությունը ոչ թե դրամի, այլ դոլարի տեսքով է եղել: Հաշվի առնելով, որ 15 միլիոն դոլարը հսկայական գումար է և գուցե պատգամավորն իր ամբողջ կյանքի ընթացքում այդքան գումար վաստակած չլինի, փորձեցինք պարզաբանում ստանալ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից: Ի վերջո, Արզաքանցյանը կամ «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը այս տարիների ընթացքում որքա՞ն օգնություն է ուղարկել բանակին: ՊՆ լրատվականի պետ Գևորգ Ալթունյանը հայտնեց, որ բանավոր կերպով հնարավոր չէ հարցին պատասխանել, քանի, որ խոսքն ահռելի չափերի գումարի մասին է: «Հիմա պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել, եթե այդ կարգի մեծ գումարի մասին է խոսքը ու ասում է, որ դա տարիների ընթացքում է տվել, դուք պատկերացրեք` ինչ կարգի թղթաբանություն ու հաշվապահություն է: Ընդհանրապես տեղյակ չեմ` ով է բանակին ինչ տվել կամ ոնց ա տվել: Չունեմ տեղեկատվություն»,- ասաց Ալթունյանը: Ճշտող հարցին` հնարավո՞ր չէ սեղմ ժամկետում պարզել` առհասարակ «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամը օգնե՞լ է բանակին թե` ոչ, Ալթունյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել` արագ կստացվի, թե` ոչ: Հիմա եթե մարդը ասում ա, ինքն է իր խոսքերի համար պատասխանատու, Դուք, երևի, կարող եք նամակով մեզնից ճշտել»:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ»․ քֆրչի ՔՊ-ականների նյարդերն արդեն տեղի են տալիս (video) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Մեքսիկայի պատմական բուրգերի մոտ հրաձիգը կրակել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 13 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am