Շահին Միրզոևի քայլը ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքի արդյունքն է.ՊՆ
«Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները իրավիճակն ապակայունացնելու փորձ են:Այս պարագայում մեր նպատակն է թույլ չտալ, որ նման սադրանքները հասնեն իրենց նպատակին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Վերջինս վստահեցրեց, որ հայկական զինված ուժերը շարունակում են ամբողջությամբ վերահսկել իրավիճակը: Անդարադառնալով Հայաստանից ժամանակավոր ապաստան խնդրելու Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզոևի քայլին,ասաց,որ դա ևս մեկ վկայություն է այն հանգամանքի, որ հարևան երկրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքը շարունակում է մնալ պետական քաղաքականություն.«Մենք, ստանալով նման խնդրանք Ադրբեջանի քաղաքացու կողմից անմիջապես քննարկել ենք այն և եկել ենք եզրահանգման, որ այդ խնդրանքը մերժելու հիմքեր չունենք: Հայաստանի Հանրապետությունը, փոխգործակցելով միջազգային կառույցների հետ, ամեն ինչ անելու է Ադրբեջանի քաղաքացու իրավունքները պաշտպանելու և նրա համար մշտական ապաստան գտնելու համար»:
