Թրամփը կարող է ներգաղթի վերաբերյալ մեկ այլ հրաման արձակել/տեսանյութ/

Սպիտակ տունը շարունակում է ըմբոստանալ յոթ մահմեդական երկրներից փախստականների մուտքը արգելող՝ Դոնալդ Թրամփի հրամանագրի շուրջ դաշնային դատավորների որոշման դեմ: Նախագահը հայտնել է, որ Միացյալ Նահանգներ մարդկանց մուտքը սահմանափակելու համար կարող է այս շաբաթ մեկ այլ հրաման արձակել: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Այն բանից հետո, երբ փախստականների մասին Դոնալդ Թրամփի հրամանագիրը դատավորների կողմից արգելափակվեց, ԱՄՆ-ի օդանավակայաններում վերականգնվել է յոթ մահմեդական երկրներից եկող մարդկանց հոսքը։ Սիրիացի փախստական Աբուլսթամ Նայեֆն ասում է,- «Շնորհակալ եմ ամերիկայի ժողովրդին, ովքեր հնարավոր դարձրեցին մեր այստեղ գալն ու մեզ կրկին հույս ներշնչեցին»: Սակայն Սպիտակ տան խորհրդական Սթիվըն Միլլերի խոսքերով, իրենք դեռ մի քանի տարբերակներ ունեն փախստականների մուտքը երկիր արգելելու համար: Սթիվըն Միլլերը ասում է,- «Օտար երկրի որևէ քաղաքացի սահմանադրական իրավունք չունի մեր երկիր մուտք գործելու թույլտվություն պահանջել: Մի խոսքով, նախագահը դեռ մի քանի տարբերակներ ունի ահաբեկիչների մուտքը մեր երկիր կանգնեցնելու համար»: Դաշնային օրենքը նախագահին մեծ արտոնություններ է տալիս օտարերկրացիների մուտքը ԱՄՆ վերահսկելու համար: Սակայն ներգաղթի մասին Թրամփի հրամանը առաջինը հարցականի տակ դրած դատախազի կարծիքով, օրենքում առաջնայինը սահմանադրությամբ կրոնի ազատության և հավասար պաշպանության երաշխիքն է: Վաշինգտոն նահանգի դատախազ Բոբ Ֆերգուսոնն ասում է,- «Իհարկե նախագահը արտոնություններ ունի, սակայն ոչ ոք օրենքից վեր չէ: Եվ նրա հրամանները պետք է դեմ չլինեն մեր սահմանադրությանը»: Սպիտակ տունը կարող է շարունակել պաշտպանել ներգաղթի արգելքը, կամ փորձել մեկ ուրիշ հրամանագիր կազմել, որը կկարողանա դիմակայել օրենսդրական փորձությունները: ԱՄՆ-ի նախագահ Թրամփն ասում է,- «Մենք շատ այլ հնարավորություններ ունենք, ներառյալ՝ նոր հրամանի արձակումը»: Վերջին երկու շաբաթները վկայում են ընտրարշավի ընթացքում տրված իր խոստումը կատարելու նախագահի վճռականության, ինչպես նաև դատական համակարգի՝ դրան խոչնդոտելու կարողության մասին:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ»․ քֆրչի ՔՊ-ականների նյարդերն արդեն տեղի են տալիս (video) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Մեքսիկայի պատմական բուրգերի մոտ հրաձիգը կրակել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 13 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am