Ալավերդու բժշկական կենտրոնում 33-ամյա ծննդկան է մահացել.hetq.am

hetq.am -ը գրում է.փետրվարի 12-ին` ժամը 06:10-ին «Ալավերդի բժշկական կենտրոն»-ում մահացել է 33-ամյա Անժելա Ղազարյանը։  Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում փետրվարի 12-ին` ժամը 03:00-ին Թեղուտ գյուղի բնակիչ 33-ամյա  Անժելա Ղազարյանը ծննդաբերել և տղա երեխա է ունեցել՝ 3 կգ 700 գրամ քաշով: Երեխան ծնվել է  պարանոցի պորտալարի փաթաթումով: Այսօր «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանի  «Հետքին» ասաց, որ ժամը 03:10-ին ամբողջական անջատվել է հղիի ընկերքը, որից հետո Անժելա Ղազարյանի մոտ  սկսվել է արյունահոսություն: Ծննդաբերողի վիճակը կտրուկ վատացել է ՝ արյան ճնշման  կտրուկ անկման և գիտակցության կորուստով: «Կատարվել է արգանդի խոռոչի ձեռքային շտապ ստուգում, ախտորոշվել է արգանդի պատռվածք»,-հայտնեց տնօրենը: Ս. Մոսինյանի խոսքով, բժշկական կենտրոնի մասնագետների կողմից ենթադրվում է, որ  ծննդաբերության ընթացքում Անժելա Ղազարյանի մոտ տեղի է ունեցել տրոմբոէմբոլիա, որը, սակայն, պետք է հիմնավորի դատաբժշկական փորձաքննությունը: Հղիի ծննդաբերությունը վարել է բաժանմունքի բժշկուհի Մարինե Մակիչյանը: Վերջինս բաժանմունքի վարիչ  Լ. Մկրտումյանին շտապ տեղեկացրել է հղիի անգիտակից վիճակի մասին: Ստեփան Մոսինյանը Ժամը 4:20-ին կյանքի ցուցումով կատարվել է Անժելա Ղազարյանի արգանդի վիրահատություն: Բաժանմունքի վարիչ Լ.Մկրտումյանի և Ստեփան Մոսինյանի հավաստմամբ, հիվանդի վիճակը մնացել է ծանր, անգիտակից: Արյան ճնշումը չի չափվել, զարկերակը չի շոշափվել: Վիրահատարանում կատարվել են արյան ներարկում, սակայն հիվանդի վիճակում այդպես էլ  լավացում չի նկատվել և  փետրվարի 12-ին` ժամը 06:10-ին, 33-ամյա Անժելա Ղազարյանի մոտ արձանագրվել է մահ: Ս. Մոսինյանի խոսքով, հղիի արգանդի պատռվածքը տեղի է ունեցել կամ մինչև ծննդաբերելը, կամ ծննդաբերելու ընթացքում: Երեխան ծնվել է թթվածնային քաղցով: Երևանից հրավիրվել է ռեանիմոբիլ, որով նորածինին տեղափոխել են Ծերեթելի բժշկական կենտրոն, որտեղ էլ այժմ գտնվում է փոքրիկը: «Երեկվա դրությամբ նորածինը գտնվում էր միջին ծանրության վիճակում, այսուհանդերձ նրա առողջության զարգացումը դեպի դրական է գնում»,- ասաց Ս. Մոսինյանը: Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Լյուդա Մկրտումյանի խոսքով, Թեղուտ գյուղի բնակիչ, կրկնածին, 33 տարեկան Անժելա Ղազարյանը «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ-ի  մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել փետրվարի 9-ին, 41 շաբաթական հղիությամբ:  «Փետրվարի 10-ին և 11-ին հիվանդի վիճակը եղել է բավարար, պտղի խաղը եղել  է ակտիվ, անցել է գերձայնային և կլինկալաբորատոր  հետազոտություններ: Փետրվարի 11-ի երեկոյան` ժամը 9-ին, սկսվել է ծննդաբերական գործունեություն»,- ասում է Լ․Մկրտումյանը: Բժշկուհի Մարինե Մակիչյանի խոսքով, Անժելա Ղազարյանի ծննդաբերությունը նորմալ է ընթացել, երեխան ծնվել է թթվածնային քաղցով, գրեթե անգիտակից, սակայն իր  ռեանիմացիոն գործողությունից հետո երեխայի վիճակում դրական փոփոխություն է նկատվել: Ընկերքն անջատվելուց հետո Անժելայի վիճակը կտրուկ վատացել է, նա գիտակցությունը կորցրել է: «Հետքը» այսօր Թեղուտում հանդիպել է  Անժելա Ղազարյանի հարազատներին: Անժելայի ամուսինը՝ Արկադի Դավթյանն ասաց, որ տեղյակ չէ, թե կնոջ մահը ինչպես է եղել: Արկադի Դավթյանը «Ես Անժելային հիվանդանոց եմ տեղափոխել ամսի 9-ին: Այդ ժամանակ նա  ցավեր չուներ: Բժիշկներն են ասել, որ շուտ գնա հիվանդանոց՝ իրենց հսկողության տակ լինելու համար: Բժիշկների ասելով` մի քանի օր նրա  ծննդաբերելու ժամանակից անցել էր»,-պատմեց Արկադին: Վերջինս նույն օրը մտել է բժիշկների աշխատասենյակ  և հարցրել կնոջ առողջական վիճակի մասին. «Կաբինետում Անժելայի հղիությունը հսկող բժշկուհի Ա. Ջավախյանն էր, ոնց որ նաև բաժանմունքի վարիչն էր այնտեղ: Հարցրի կնոջս առողջական վիճակի մասին: Ասացին՝ խնդիր չկա: Ամեն ինչ նորմալ է:  Մինչև վաղը կեսօր կծննդաբերի: Ամսի 10-ի առավոտյան նորից գնացի բժիշկների մոտ. «Բա ամեն ինչ նորմալ է, սպասում ենք ցավեր ունենա»: 3-րդ օրը նույն ձևի մտել եմ բժշկի մոտ, արդեն օրվա հերթապահ բժիշկը Ա. Ազատյանն էր: Ասացի, եթե խնդիր կա կնոջս հետ,  ինձ ասեք»: Արկադի Դավթյանի խոսքով, բժշկուհի Ա. Ազատյանը իրեն վստահեցրել է, որ կնոջ մոտ ամեն ինչ նորմալ է,  մինչև կիրակի պետք է սպասել: Կիրակի, եթե չազատվի, նոր երկուշաբթի բժշկական միջամտում կանեն: Փետրվարի  12 –ի գիշերվա 12:50-ի սահմաններում Անժելան զանգել է ամուսնուն և ասել է, որ քնած է եղել, դրա համար ուշ է զանգահարում:  «Ասաց, նոշպա, հետը չգիտեմ էլ ինչ դեղ են սրսկել, դրա համար է կարողացել քնել:  Քունս տանում է, գնում եմ էլի քնեմ»: Դա էլ եղել է ամուսնու հետ Անժելայի վերջին խոսակցությունը: Գիշերը Արկադիին զանգահարել է Թեղուտի գյուղապետը. «Ժամը մոտավորապես 5-ի կողմերը, մեր գյուղապետն էր զանգողը, ասաց,  հիվանդանոցից ասում են` շուտ արի Ալավերդի: Զանգեցի Անժելի հեռախոսին: Բաժանմունքի աշխատողներից մի կին ասաց՝ Անժելայի վիճակը լավ չի, քո ստորագրությունն է պետք, շուտ արի հիվանդանոց: Գնացել եմ հիվանդանոց: Հարցրել եմ՝ ոնց է, ասացին՝ կյանքի և մահվան կռիվ ենք տալիս:  Հիվանդանոցում ինձ հայտնեցին, որ մահվան պատճառը ներքին արյունահոսությունն է: Երեխան արդեն ծնվել էր: Այսինքն` ամեն ինչ տեղի ունեցել երեխայի ծնվելուց հետո: Ինքն իրեն ուժերով երեխային ունեցել է, ըստ բժիշկների` երեխան խնդիրներով է ծնվել։ Ես դեռ չեմ կարողանամ հասկանալ, թե դա ոնց է եղել: Բացատրությունը իմ ինչին է պետք, ինձ պետք է, որ իմ կինը հիմա իմ կողքին լիներ»,-ասում է Արկադին: Անժելան «Անժելան միչև հիվանդանոց գնալը, հղիության ամբողջ ընթացքում որևէ բողոք չի ունեցել»,-հայտնեց սկեսուրը՝ Անահիտը: Անժելա Ղազարյանը 4 արու զավակների մայր էր:  Ու մինչ  ընտանիքի  անդամներն ու հարազատները սգում էին 33-ամյա կնոջ մահը, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը մեզ բացատրում էր. «Այսօր համաշխարհային տեսությունը տալիս է, որ 1000 ծննդաբերությունից կարա լինի մեկ մահ:  Մահերի մեջ 5 տոկոսը կարող է լինել արգանդի պատռվածք: Իսկ Ալավերդու բժշկական կենտրոնում շուրջ  3500 ծնունդ օգնություն իրականացնելուց հետո՝ եղավ նմանատիպ մեկ դեպք: Ըստ ստատիստիկայի մեր դեպքում կարար լիներ  գոնե 3 մահ»: Ս. Մոսինյանը նաև մեզ համոզում էր, որ հղիի արգանդի պատռվածքը կամ երեխայի պորտալարը պարանոցին փաթաթվելու վաղ ախտորոշումը ժամանակակից բժշկությանը դեռևս հայտնի չէ:  Հարազատները հայտնեցին, որ պետք է իրավապահ մարմիններին  բողոքեն Անժելայի մահվան համար:

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ»․ քֆրչի ՔՊ-ականների նյարդերն արդեն տեղի են տալիս (video) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Մեքսիկայի պատմական բուրգերի մոտ հրաձիգը կրակել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 13 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am