Reuters-ը հայտնում է,որ Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է Աստանայի հանդիպմանը չմասնակցելու իրենց պլանների մասին:
«Մենք չենք մասնակցի:Եղել են հրադադարի խախտումներ, և Ռուսաստանը չի կարողացել կատարել այդ խախտումները դադարեցնելու իր խոստումը»,- ասել է ընդդիմությունից Աստանայում բանակցությունների պատվիրակության ներկայացուցիչ Մուհամեդ ալ-Աբուդը և հավելել,որ Մոսկվան ոչ մի կերպ չի կարողանում Սիրիայի կառավարությանը համոզել, որ այն ամբողջությամբ կատարի հրադադարի ռեժիմը, կամ դրսևորի բարի կամք` բանտից ազատելով ընդդիմադիրների մի մասին:
Պատվիրակության մեկ այլ ներկայացուցիչ գործակալությանը հայտնել է, որ իրենցից առավելագույնը մի քանիսը կարող են մասնակցել հանդիպմանը, սակայն միայն եթե մոտակա օրերին հասնեն ինչ-որ առաջընթացի: Ընդ որում, նա ընդգծել է, որ հանդիպմանը ողջ պատվիրակությունը չի լինի:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից