Լապշինի արտահանձնումը քաղաքական պայմանավորվածություն էր.քաղաքագետ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Լապշինի արտահանձնմանը և ասաց. «Ալիևին այսօր օդ ու ջրի նման պետք են փոքր հաղթանակներ, որոնք թույլ կտան Ադրբեջանի հասարակությանը ներկայանալ՝ որպես հարցեր լուծել կարողացող նախագահ, մեկը, ով կարողանում է լուծել երկրի առջև ծառացած մարտահրավերները, որոնք, ըստ էության, չեն հարթվում: Նրանք ամեն մի առիթ փորձում են դարձնել PR-ի լուրջ առարկա, ու Լապշինն էլ լավ առիթ էր հերթական անգամ Ալիևին հերոս ներկայացնելու համար»: Լապշինի արտահանձնումը տեղի էր ունեցել քաղաքակա՞ն, թե՞ իրավական տեսանկյունից հարցին քաղաքագետը տվեց նման պատասխան. «Այստեղ իրավական ոչ մի գործընթաց տեղի չի ունեցել, եղել է զուտ քաղաքական պայմանավորվածություն Բելառուսի և Ադրբեջանի միջև: Ադրբեջանը փորձեց ցույց տալ, որ իր ձեռքերը շատ երկար են: Կոպիտ ասած՝ Լուկաշենկոն էժան ապրանքն Ադրբեջանին թանկ է վաճառել: Իսկ սա Ադրբեջանի կողմից մարտավարական սխալ էր»:
