Ադրբեջանի երկրորդ փորձը լուրջ հարված կլիներ ՌԴ-ի համար.քաղաքագետ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց,որ Ադրբեջանի վարչական խնդիրներից մեկն այն է, որ ասում է՝ ցանկացած պարագայում մեկ շաբաթում կարող է հարցերը լուծել ռազմական ճանապարհով.« Մինչ ապրիլ, որպես փոխզիջում, ներկայացնում էին պատերազմը չվերսկսելը: Նրանց տրվեց այդ մեկ շաբաթը, բայց ոչնչի չհասան. Պայմանավորվածությունը տապալվեց Ադրբեջանի անկանոնության պատճառով»: «Ռուսաստանը մի ժամանակ համաձայնել էր աչք փակել, որ Ադրբեջանն ինչ-որ փոքր հարցեր կարողանա լուծել, իհարկե, ոչ ամբողջ Ղարաբաղի հարցում,սակայն հասկացավ, որ նման գործարքի գնալով՝ կկորցնի և՛ Հայաստանը, և՛ Եվրոպական տնտեսական միությունը՝ որպես այդպիսին: Նա այս պարագայում նաև հանդես եկավ՝ որպես շատ անվստահելի գործընկեր, ինչը լուրջ սպառնալիք էր հնչում: Հետո Ռուսաստանը փորձեց շտկել իր սխալը. արդյունքում՝ սեպտեմբերի 25-ին Հանրապետության հրապարակում ցուցադրվեցին Իսկանդերներ»,ասաց քաղաքագետը և հավելեց,որ բացի այդ, Ռուսաստանը հանդես եկավ՝ որպես միջնորդ, որի արդյունքում դադարեցվեցին ռազմական գործողությունները: Այս միջամտությունից հետո Ադրբեջանի երկրորդ փորձը լուրջ հարված կլիներ արդեն Ռուսաստանի հեղինակությանը»: Իսկ ինչո՞ւ Թուրքիան չօժանդակեց իր դաշնակից պետությանը. այս հարցին բանախոսը պատասխանեց. «Թուրքիան այսօր այն պետությունը չէ, որ կարողանա ադեկվատ արձագանքել ներքին և արտաքին սպառնալիքներին, դրանից բացի՝ նաև օժանդակել իր դաշնակիցների ագրեսիվ քաղաքականությանը: Թուրքիայի տեսակետից՝ խնդիրը պահպանվում է Թուրքիայի ներսում: Այսինքն՝ Ադրբեջանը, որպես էդպիսին, քաղաքական աջակցություն չունի»:
