«Օսկանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի տեքստը
«Օսկանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարիտիրոսյանը ներկայացրեց «Օսկանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի տեքստը, որում ասված է. «Գիտակցելով, որ մեր երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանության ձեւավորում, Ընդունելով, որ հանրային կյանքի բարելավման, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության ու պետության ներսում առկա խնդիրների լուծման համար պետք է մի կողմ դնել անձնական հավակնությունները եւ առաջնորդվել բացառապես պետական շահով, Ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքական ու հասարակական ուժերի լայն համախմբում, Կարեւորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը, Մենք կնքում ենք դաշինքային համաձայնագիր եւ ԱԺ ընտրություններին մասնակցելու ենք միասին: Սույն համաձայնագրի բաղկացուցիչ մաս է կազմում հավելվածում ներկայացված «Նոր օրակարգը»:
