Այդ դաշինքում հիվանդագին դրսևորումներ կան. Պարույր Հայրիկյան
«Օհանյան-Օսկանյան դաշինքում անցանկալի բաներ տեղի ունեցան, և հենց սկզբից էր ակնհայտ էր, որ այնտեղ կային հիվանդագին երևույթներ:Արամ Սարգսյանի հեռանալն ինձ համար արդեն ահազանգ էր, որ այնտեղ հիվանդագին դրսևորումներ կային։ Կարելի է ավելի վատ բաներ ասել՝ պրովոկացիոն, սադրիչ, ինչ-որ ուժերի հանձնարարության կատարում, և երբ տեսա, որ դրանք ոչ թե փորձվում են կանխվել, այլ խորանում են, ուրեմն այդ մարդիկ հիվանդ են, և այդ հիվանդությունը կոչվում է հանուն աթոռի ամեն ինչի գնալու պատրաստակամություն»,-լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հարցին, թե որ ուժերի հետ է հավանական համարում համագործակցությունը, Հայրիկյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ի՝ ՀԺԿ-ի հետ, «Ելք»-ի, նոր ձևավորվող ուժերի, եթե նրանք բոլորը մի կողմ դնեն ամբիցիաները, պայմանավորվեն, որ ընդամենը երկու տարով են ընտրվում: Նա նշեց, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահի հետ է մշտական կապի մեջ, որքան էլ զարմանալի է՝ «Միավորված կոմունիստներ»-ի հետ ևս: «Եթե դու Արամ Սարգսյանից պետք է զրկվես այն պատճառով, որ քեզնից մի մարդ ավել լինի, Օհանյա՛ն, Օսկանյա՛ն, ուրեմն դու լավ մարդ չես, քո ընկալումը հիվանդագին է:Վիկտոր Դալլաքյանը նույն պատճառներով է դուրս եկել, ինչ Արամ Սարգսյանը »,-ասաց նա:
