Սամվել Բաբայանի դերակատարությունը այնքան էլ մեծ չէ. Սեյրան Օհանյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստորագրումից հետո պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ,անդրադառնալով խոսակցություններին, թե պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է կանգնած դաշինքի հետևում ու անձամբ է ազդեցություն ունեցել Օհանյանի՝ դաշինք մտնելու որոշման վրա, ասաց. «Ես, ընդհանուր առմամբ, ազատ անձնավորություն եմ, օգտվում եմ իմ իրավունքներից ու այսօր էլ ուզում եմ ասել, որ իմ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն գործել:Բոլոր որոշումներն ընդունվել են փոխադարձ հարգանքի ու փոխադարձ քննարկումների արդյունքում։ Սամվել Բաբայանի հետ մենք ունենք մտերիմ հարաբերություններ, բայց այն, որ ասվում է, թե նա մեծ դերակատարություն ունի մեր համատեղ գործունեության մեջ, այդպես չէ», - նշեց պաշտպանության նախկին նախարարը։ Հարցին՝ դաշինքը գնալո՞ւ է իշխանափոխութայն, նա պատասխանեց. «Ոչ միայն այս դաշինքը, այլ նաև յուրաքանչյուր կուսակցություն և յուրաքանչյուր քաղաքական ուժ, որոնք որ այսօր ձևավորվել են, գնում են իշխանություն ձևավորելու, նույնն էլ մենք՝ գնում ենք իշխանություն ձևաորենք»։
