Հերիք է հանդուրժենք.Սեյրան Օհանյան
«Մենք եկել ենք նրա համար, որ 365 օր աշխատանքի սկզբունքով աշխատենք ու մեր տնտեսության բոլոր ուղղություները դեպի առաջընթաց տանենք:Հերիք է հանդուրժենք բոլոր այն բացթողումները, որոնք գոյություն ունեն: Անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք մեր ապագայի համար», - «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրման ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Դաշինքի համար կարևոր է լինելու յուրաքանչյուր քաղաքացու ներդրումը Հայաստանի ապագան կերտելու համար:Զգալով այն բոլոր խնդիրները, որոնք այսօր բանակում գոյություն ունեն, ընդհանուր բանակցությունների արդյունքում եզրակացության եկանք, որ անհրաժեշտ է թիկունք մեր բանակի, անվտանգության համար, իսկ բանակի համար թիկունքը մեր երկրի գործունեությունն է բոլոր ոլորտներում», - ասաց նա:
Օհանյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է քայլեր մշակել երկրում անվտանգության երաշխքիները բարձրացնելու համար. «Երկար տարներ, ՀՀ ԶՈՒ գլխավերևում լինելով, ես համապատասխան միջոցառումներ եմ ձեռնարկել մեր երկրի անվտանգությունն ապահեվելու, հայկական բանակը զարգացնելու և մարդակենտրոն դարձնելու համար»:
