Ծառուկյանն ու Դալլաքյանը հանդիպել են.կգնա՞ ԲՀԿ
«Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը որոշել է դադարեցնել մասնակցությունը 2017թ. հունվարի 17-ին «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների կողմից ստեղծված համագործակցության համաձայնագրին :«Հիմնադիր կողմերից երկուսը՝ ՀԴԿ-ն ու 3-րդ հանրապետություն կուսակցությունը դուրս են եկել համաձայնագրից։ Հիմնադիրներից մնացել է միայն Համախմբումը։ Քանի որ եղել են ստվերային ու կուլուարային գործընթացներ, եղել են քայլեր, որոնք չեն ապահովել թափանցիկություն, չի եղել համապատասխան աշխատանքային պլատֆորմ, մենք դադարեցնում ենք մեր համագործակցությունը։ Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, ապա նրա հետ մենք ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, որոնք չեն իրականացել ու որոնց մասին ես հիմա չեմ ուզում խոսել, որոշ ժամանակ անց ես կմանրամասնեմ։ Մենք ներկայացրել էինք որոշակի առաջարկություններ, որոնք չեն ընդունվել, որոնք չեն կատարվել Համախմբման կողմից»,-լրագրողներին ասաց նա: «Ես ամեն ինչ արել եմ, որ Սեյրան Օհանյան-Գագիկ Ծառուկյան համագործակցությունը կայանա, որը կարող էր լուրջ բեւեռ դառնալ, ինչը, ցավոք, տեղի չի ունեցել։ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումներից ես հասկացել եմ, որ նա կողմ է եղել այդ համագործակցությանը, սակայն միջնորդավորված նրան են ներկայացվել ամբիցիոզ, անիրականանալի առաջարկներ, որոնք անհնարին է դարձրել այդ համագործակցությունը։ Գագիկ Ծառուկյանի հետ անձնական, մտերմիկ, ջերմ հարաբերություններ են»,ասաց Դալլաքյանը: Մեր ունեցած տեղեկություններով Ծառուկյանն ու Դալլաքյանը երեկ կրկին հադիպել են ,հավանաբար «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահը կմիանա ԲՀԿ-ին:
