Տիգրան Աբրահամյան. Լարվածությունն աճում է, հայկական զինուժը պատժիչ գործողություններ է կատարում

Այս գիշեր՝ փետրվարի 12-ին և լույս 13-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդման՝ հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ: Panorama.am-ը զրուցել է քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանին, ով վերջերս նաև իր ֆեյսբուքյան էջում ակտիվ վերլուծում է շփման գծում տիրող իրավիճակը: -Պարոն Աբրահամյան, շփման գծում հակառակորդը կրկին հրետանային միջոցներ է կիրառում՝ ականանետեր, հրանոթներ: Ու թեև ՊԲ-ն հաղորդում է, որ հայկական ստորաբաժանումները անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար, այնուամենայնվ՝ ինչո՞վ է պայմանավորված հակառակարոդի նման ակտիվացումը: -Հրետանու ակտիվացումը հիմնականում երկու գործոնով է պայմանավորված. առաջին, շփման գծի ողջ երկայնքով հայկական զինուժը տեխնիկական սարքավորումների զինման ծավալուն գործընթաց է իրականացնում, որի պարագայում դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները ոչ էֆեկտիվ են դարձել: Իսկ Ադրբեջանը վերջին տարիներին, հիմնական սադրանքները հենց դիվերսիոն գործողությունների միջոցով էր իրականացնում: Միաժամանակ կարող ենք արձանագրել, որ այն ուղղություններում որտեղ դիտարկման ժամանակակից սարքեր են տեղադրված, այնտեղ դիվերսիոն գործողությունների շրջափուլն ավարտվել է: Երկրորդ, ակնհայտ է, որ Ադրբեջանը վերջին շրջանում կոշտացնում է իր դիրքորոշումը, ինչը ենթադրում էր շփման գծում իրականացվող քաղաքականցում կոշտացում: Իսկ դա առաջին հերթին ենթադրում է առաջնագծում կիրառվող զինատեսակների տրամաչափերի մեծացում: -Ի՞նչ վտանգավոր զարգացումներ են տեսանելի այդ կոշտացումից: -Առաջնագծի ռազմականացումը շարունակվում է, այն առավել ընդգծված բնույթ է կրում հատկապես վերջին 1-2 ամիսներին: Ադրբեջանը տարաբնույթ միջոցառումների անվան տակ, իսկ որոշ դեպքերում առանց գործընթացի ձևական կողմը պահելու, առաջնագիծն անընդհատ նոր ուժերով է համալրում: Բացի տեխնիկական միջոցների համալրումից բավականին ակտիվ են հատուկ նշանակության ստորաբաժանումները, հատկապես նրանց կազմում գործող դիպուկահար խմբերը, որոնք առաջնագծում մշտական լարվածություն են ստեղծում:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ»․ քֆրչի ՔՊ-ականների նյարդերն արդեն տեղի են տալիս (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am