Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

Հարգելի՛ պրն. վարչապետ, Ձեզ գրում է մի մտահոգ երիտասարդ քաղաքացի, ով ծնվել ու մեծացել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում՝ ունեցել է սակավ հնարավորություններ, հաղթահարել բազմաթիվ դժվարություններ: Ցավոք, չեմ կարողանում ո՛չ նվագել, ո՛չ նկարել և ո՛չ էլ հաճախել որևէ ներկայացման, ու գիտե՞ք ինչու, որովհետև ես էլ հազարավորների նման ծնվել եմ գյուղում՝քաղաքից հեռու: Չէ՛, ես չեմ մեղադրում որևէ մեկին դրա համար, չեմ կարողացել զարգացնել իմ հմտությունները, որովհետև ծնվել եմ երկրի համար անբարենպաստ ժամանակահատվածում, բայց... Ցավոք այսօր էլ գյուղում այս առումով ոչինչ չի փոխվել՝ երիտասարդներն ու երեխաները զրկված են իրենց տաղանդը զարգացնելու հնարավորությունից, որովհետև բախտի բերմամբ ծնվել են գյուղում, որտեղ հնարավորություններ չկան՝ ինքնաարտահայտվելու, ներուժն օգտագործելու և նպաստելու անձնական աճին: Մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկրում, այսօր բազմաթիվ գյուղերում մշակութային գործառույթ իրականացնող միակ օջախը դպրոցն է, որը սակայն չի կարող փոխարինել մշակույթի տներին: Ցավոք, 3600 բնակիչ ունեցող Սառնաղբյուրն էլ է զրկված մշակութային զարգացումից: Բազմաթիվ երիտասարդներ, ովքեր օժտված են բնատուր տաղանդով ստիպված են սպանել իրենց ներուժը՝ զարգացման հնարավորությունների բացակայության պատճառով: Իմ հասակակիցներից շատերն անգամ մի ներկայացման չեն եղել, չեն եղել թատրոնում, չեն դիտել ֆիլմ կինոթատրոնում, էլ չեմ խոսում նոտաները ճանաչելու, հասարակ գծագրություն ու նկարչություն անելու մասին: Գիտե՞ք ինչու… որովհետև ապրում են գյուղում: Հիմա գրում եմ Ձեզ մեծ ցավով, որ ոչինչ չենք կարող հետ բերել, բայց կարող ենք փոխել ամեն ինչ մեր գալիք սերունդների համար, ովքեր մեծ սպասելիքներ ունեն երկրից, ովքեր լիահույս են, որ մի օր իրենք էլ կունենան այն հնարավորությունները, որոնք ունեն իրենց հասակակիցները՝ ովքեր ապրում են քաղաքում: Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել Սառնաղբյուրի Մշակույթի տան խնդրին։ Բազմաթիվ երիտասարդների հետ միասին ես էլ լիահույս եմ, որ վաղվա օրն ավելի լավն է լինելու, որ հնարավորությունները բոլորի համար հավասար են լինելու: Մենք վստահ ենք, որ Դուք կարող եք լուծում տալ այս խնդրին: Հուսանք, որ կարձագանքեք մեր խնդրանքին ու խնդիրը դրական լուծում կստանա, իսկ Դուք մի քանի տարի անց կլսեք այն տաղանդաշատ երիտասարդների մասին, որոնց տաղանդն ուղղակի մեռնում է ներկայիս պայմաններում: Հարգանքով՝ ՀՀ մտահոգ քաղաքացի՝ Կարեն Այվազյան

դիտվել է 62 անգամ
Լրահոս
«Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ»․ քֆրչի ՔՊ-ականների նյարդերն արդեն տեղի են տալիս (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am