Ինչ ցուցակ է բերել Սամվել Բաբայանը. լուսանկար
Ինչպես արդեն հայտնել ենք՝ «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը որոշում է կայացրել դադարեցնել իր մասնակցությունը 2017 թվականի հունվարի 17-ին «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունների կողմից ստեղծված համագործակցության համաձայնագրին:
Ինչպես կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց՝ Սամվել Բաբայանը համախմբում կուսակցության լոբբինգն է իրականացնում:
Նրա պատմելով՝ փետրվարի 6-ին իր կուսակցության գրասենյակ է այցելել Սամվել Բաբայանը, ապա այցելել է նաև Դեմոկրատական կուսակցության գրասենյակ և ներկայացրել ցուցակ, որի տասնյակում եղել են հետևյալ անունները` աջին տասնյակից 7-ը «Համախմբման» ներկայացուցիչ են՝ Սեյրան Օհանյան. Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, Էլինար Վարդանյան, Անդրանիկ Թևանյան, Վահե Հովհաննիսյան, Արմեն Մարտիրոսյան, Սուսաննա Մուրադյան, Երվանդ Բոզոյան, Ստեփան Մարգարյան: Դալլաքյանը ցուցակում 11-րդն է եղել:

