Պայմանավորվածությունը խախտել է «Համախմբումը», Սեյրան Օհանյանը՝ ևս. Վիկտոր Դալլաքյան
«Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանն այսօր հայտարարեց, որ իրենք չեն կարող համգործակցություն ծավալել, որովհետև կուլուարային, ստվերային քայլեր են եղել, որոնք թույլ չեն տա իրագործել իրենց կողմից ակնկալվող համակարգային փոփոխությունները:« Ընդամենը երեք կուսակցություններ հունվարի 17-ին հանդես էին եկել համապատասխան հայտարարությամբ, որտեղ ամրագրված էին որոշակի նպատակներ։ Դա ոչ թե դաշինք էր, այլ ընդամենը համաձայնագիր, որտեղ ընդգրկված էին երեք հիմնադիր կողմեր՝ «Համախմբումը», «Երրորդ հանրապետությունը» և ՀԴԿ-ն։ Կուլուարային, ստվերային գործունեությունը մեզ համար անընդունելի է, այս պայմաններում ես աննպատակահարմար եմ համարում դաշինքին անդամակցել»,- հայտարաեց նա: Ինչպես տեղեկացրեց՝ Օհանյանի քաղաքական անփորձությունը որոշ մարդիկ կարող էին օգտագործել այլ նպատակներով: Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ «Համախմբումն» է խախտել պայմանավորվածությունը, Սեյրան Օհանյանը՝ ևս:
