Դալլաքյանը մերժել է Սամվել Բաբայանին
«Երրորդ հանրապետություն» կուսակցությունը դադարեցրել է իր մասնակցությունը հունվարի 17-ին «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների ստորագրած համագործակցության համաձայնագրին: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանը: Դալլաքյանը նշեց, որ փետրվարի 6-ին իր կուսակցության գրասենյակ է այցելել Սամվել Բաբայանը, ապա այցելել է նաև Դեմոկրատական կուսակցության գրասենյակ և ներկայացրել ցուցակ: Ինչպես տեղեկացրեց՝ տասնյակում եղել են` Սեյրան Օհանյան. Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, Էլինար Վարդանյան, Անդրանիկ Թևանյան, Վահե Հովհաննիսյան, Արմեն Մարտիրոսյան, Սուսաննա Մուրադյան, Երվանդ Բոզոյան, Ստեփան Մարգարյան: «Ես մերժել եմ այդ առաջարկը»,- ասաց Դալլաքյանը` նշելով, որ ցուցակի 10-նյակում 7-ը «Համախմբումի» ներկայացուցիչներն էին, իսկ ինքը ցուցակում 11-րդն է եղել:
