«Հաց բերողի» եղբայրն անհետացել է

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանն անհետացել է: Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան «Հետքին» ահազանգեց, որ փետրվարի 11-ին՝ երեկոյան  որդին դուրս է եկել տնից և մինչ օրս չի վերադարձել: Մայրը մտավախություն ունի, որ նրան ևս կարող է ձերբակալած լինեն: Տիկին Դոնարան պատմեց, որ Արթուրի ձերբակալման օրը բոլորով եկել են Երևան, բայց փետրվարի 11-ին Արսենը գնացել է Արարատի մարզի Բյուրավան գյուղի իրենց տուն, որպեսզի ինչ-որ իրեր բերի: Մոտենալիս հեռվից նկատել է, որ տան դարպասները բաց են, և կարմիր բերետավորներ, համազգեստով և ոչ համազգեստով անձինք իրենց տան շուրջն են պտտվում, մի քանի մեքենա է կանգնած դարպասների մոտ: Արսենը հեռվից հետևել է՝ վախենալով տուն մտնել և հետ է վերադարձել Երևան: Այդ ամենի մասին պատմել է տիկին Դոնարային, նրան է հանձնել հեռախոսը և ասել, որ գնում է: Այդ օրվանից տիկին Դոնարան տղայից լուր չունի: Կասկածում է, որ տղային ևս հետևել են, ձերբակալել են կամ էլ թաքնվել է՝ վախենալով հետապնդումից: «Մենք այս պետությանը թշնամի չենք, ապրել ենք մարդավարի, մարդկանց օգնող, հասնող, իսկ հիմա ստացվում է  այնպես, որ իմ մի որդին բանտում է՝ հացադուլի մեջ, իսկ մյուս տղաս էլ՝ չգիտեմ, թե որտեղ է: Թող իմ Արսենին բերեն հետ, ինչու պիտի վախեցած լիներ, ուրեմն մի բան տեսել կամ զգացել է»,- ասաց տիկին Դոնարան: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի ձերբակալման օրը ՀՔԾ-ի շենքի մոտ «Հետքի»  հետ զրույցում Արսենը նշել էր, որ վախեցած և տագնապած է, և գուցե եղբոր ձերբակալությունից հետո հերթը իրենն է: «Անհանգիստ եմ, չեմ քնում, փողոցներն եմ թափառում, ինչքան ծանոթ մարդ կա՝ հարցնում եմ, ոչ մեկ Արսենիս չի տեսել: Ինչ են ուզում իմ ընտանիքից: Ես վախենում եմ, եթե եկել են տուն, հնարավոր է՝ մի բան տեղադրած լինեն՝ զենք կամ թմրանյութ, որպեսզի Արսենին տանելու հիմք ունենան: Սա իմ ընտանիքի հանդեպ հետապնդում է»,- ասաց Սարգսյան եղբայրների մայրը:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
«Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ»․ քֆրչի ՔՊ-ականների նյարդերն արդեն տեղի են տալիս (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am