Հայակական ԶՈւ-ն ստիպում է հակառակորդին զերծ մնալ խոշորամասշտաբ գործողություներից
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը `Երևանի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց. «Մենք բազմաթիվ սպառնալիքներ ունենք: Անվտանգության միջավայրն այսօր բավականին փխրուն է, փոփոխական և արագ կարող է փոխվել այս կամ այն կողմ, բայց ՀՀ Զինված ուժերը, բանակը կարողանում է իր պատրաստվածությամբ, զինծառայողների մարտական ոգու, բարոյահոգեբանական բարձր համակարգի շնորհիվ պահպանել հարաբերական խաղաղությունը» : Նախարարը հայտնեց, որ աշխատանքներ են իրականացվում բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ, և բանակը քաղաքացիական ժողովրդավարական վերահսկողության տակ է գտնվում: «Բանակը կարողանում է այս զինված դիմակայության պարագայում ստեղծել այնպիսի զսպիչ մեխանիզմներ, որն ստիպում է հակառակորդին զերծ մնալ խոշորամասշտաբ գործողություներից, և մարտական գործողությունների վերածվելու հավանականությունը հավասարեցնել մինիմումի»,- ասաց Սեյրան Օհանյանը:
