Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը պարտվեցին
Կանանց շախմատի Հայաստանի առաջատարներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը ավարտեցին ելույթները Թեհրանում ընթացող աշխարհի առաջնությունում: Այսօր Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով չկարողացավ դիմակայել հնդիկ գրոսմայստեր Ռութ Պադմինիի գրոհները եւ արդեն 29-րդ քայլին անձնատուր եղավ,որից հետո մեր շախմատիստուհին դուրս մնաց պայքարից: Լիլիթ Մկրտչյանը սեւերով մրցեց չինուհի Նի Շիչժունի հետ, սակայն նա 0,5:1,5 հաշվով տանուլ տվեց մրցամարտը եւ ժամանակից շուտ ավարտեց ելույթները:
