Հուշագիրը կստորագրեն. ով դուրս կմնա
Ինչպես արդեն հայտնել էինք՝ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան Դաշինքի ներսում որոշ տարաձայնություններ են առաջ եկել, որի հետևանքով դաշինքը լքեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Չնայաց դրան՝ դաշինքի ներսում ակտիվ բանակցություններ են ընթանում, և մեր ունեցած տեղեկություններով՝ վաղը ժամը 14:00-ին, «Հիլթոն» հյուրանոցում կստորագրվի դաշինքի համատեղ հուշագիր, որի տակ կստորագրեն Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ժառանգություն»կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և Միասնական Արմենիա Հասարակական կազմակերպության նախագահ, գնդապետ Արթուր Ալեքսանյանը («Ամարասի Արթուրը»): Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն դաշինքից ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ևս հայտարարել էր, թե դժգոհ է Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան և Արամ Սարգսյան դաշինքից: Այժմ խոսվում է նաև Վիկտոր Դալլաքյանի՝ դաշինքը լքելու մասին:
