Սամվել Բալասանյանի որդին չի մասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Հարգելի հայրենակիցնե՛ր, Վերջին շրջանում մարզի քաղաքական կյանքում ակտիվորեն քննարկվող թեմաներից մեկը իմ`որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելու հարցն էր: Բնական է, քանի որ խորհրդարանը մեր երկրի, մեր մարզի ու Գյումրիի առջև ծառացած լրջագույն խնդիրների և մարտահրավերների մասին բարձրաձայնելու և դրանց լուծման ուղիներ որոնելու համար գլխավոր հարթակն է: Սրանք խնդիրներ են, որոնց մասին բոլորս գիտենք. գործազրկություն, աղքատություն, արտագաղթ, արցախյան հիմնահարց, տնակներում բնակվող հազարավոր մարդիկ և այլն: Սակայն կան խնդիրներ, որոնց մասին ավելի քիչ են խոսում, բայց դրանք բազիսային են: Ունենք աշխատանքի ծայրահեղ ցածր արտադրողականություն, պետական և մունիցիպալ օղակներում կառավարման ցածր արդյունավետություն, կրթության անհամապատասխանություն աշխատաշուկայի պահանջներին, առողջապահության ոլորտում առողջությունը պահպանելու ռազմավարության փոխարեն հիվանդությունների բժշկման քաղաքականություն, գյուղատնտեսությունը տնտեսության գիտելիքահեն և տեխնոլոգիական ճյուղ դարձնելու փոխարեն գյուղացուն օգնելու պրակտիկա, ժողովրդագրական անվտանգության հայեցակարգի փոխարեն հետծննդյան նպաստների կամ մասնավոր օգնությունների տրամադրում, զուտ հայրենասիրական պաթոսի վրա հիմնված, այլ ոչ ինստիտուցիոնալ կամավորականություն: Այս ամենի գիտակցումով էր պայմանավորված առաջադրվելու ցանկությունս, սակայն քաղաքականությունը հնարավորի արվեստ է, մանավանդ որ նոր ընտրակարգով բացառվում է անհատի միայնակ մասնակցությունը, ուստի, չգտնելով համապատասխան հարթակ` ես որոշել եմ չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին: Վերոնշյալը բացարձակապես չի նշանակում, որ չառաջադրվելու պարագայում չեղյալ են հայտարարվելու իմ կողմից առաջ քաշված ծրագրերը, պարզապես այլ են լինելու մասշտաբները և իրականացման տեմպերը: Որովհետև այլ բան է պատգամավորի, և մեկ այլ բան` մասնավոր հիմնադրամի ղեկավարի լիազորությունների շրջանակը: Ես շարունակելու եմ իմ համեստ հնարավորությունների առավելագույնը ներդնել Հայաստանի զարգացման գործում: Եվ թող Աստված մեզ բոլորիս լինի պահապան»:

դիտվել է 200 անգամ
Լրահոս
«Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ»․ քֆրչի ՔՊ-ականների նյարդերն արդեն տեղի են տալիս (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am