Խոշոր ավտովթար Դիլիջանի տարածքում. բախվել են մարդատար ГАЗель-ն ու 07-ը. կա 11 վիրավոր

Երեկ՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում բախվել են Դիլիջանի բնակիչ, 60-ամյա Ռուբեն Ռեվազյանի վարած ГАЗель մակնիշի 27 77 Լ համարանիշի և Բերդ քաղաքի բնակիչ, 40-ամյա Լևոն Ծատուրյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 AO 994 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГАЗель-ի վարորդ Ռ. Ռեվազյանը և նրա ուղևորներ, 49-ամյա Թամարա Թամրազյանը, 19-ամյա Դիանա Մկրտչյանը, 20-ամյա Գոհար Ոսկանյանը, 19-ամյա Գոհար Գյոզալյանը, 18-ամյա Լիլթ Գոգչյանը և ВАЗ 2107-ի վարորդ Լ. Ծատուրյանն ու նրա ուղևորներ, 34-ամյա Ռուզան Վիրաբյանը, 14-ամյա Գարիկ Ծատուրյանը, 54-ամյա Ռիտա Շոլյանը և 64-ամյա Սվետլանա Ավալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար Ղալթախչյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ղազարյանի գլխավորությամբ: Վթարի վայրում աշխատել է նաև Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը և փրկարարներն էլ քաղաքացիների օգնությամբ մի քանի վիրավորների դուրս են բերել վթարված ավտոմեքենաներից: Փաստի առթիվ ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննիչ Մարգարյանի կողմից նյութեր նե նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ»․ քֆրչի ՔՊ-ականների նյարդերն արդեն տեղի են տալիս (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am