Կունենանք «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով առաջնորդվող հարաբերություններ.Մարգոտ Վալստրյոմ
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը ,անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանում ենք՝ աջակցելու ՀՀ-ԵՄ վերսկսված բանակցային գործընթացին»: « Շվեդիան՝ լինելով ԱլԳ հիմնադիրներից, այն երկրների ցանկին է դասվում, որն «Արևելյան գործընկերության» պատմության ողջ ընթացքում առաջ է մղել ծրագիրը, հորդորել, որպեսզի այն լինի ԵՄ օրակարգի առաջնագծում: Մենք հավակնոտ համաձայնագրի կողմնակիցն ենք»,- ասաց շվեդ նախարարուհին` հորդորելով վստահել և հույսեր կապել Շվեդիայի հետ այդ հարցում: «Կարծում եմ` առաջիկայում տեսնելու ենք անհատականացված մոտեցումներ այս ծրագրի շրջանակում, կունենանք «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով առաջնորդվող հարաբերություններ: Սա իրենից ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրելու մեր գործընկերների հետ հարաբերություններում: Մենք այստեղ ենք՝ օգնելու համար, ուստի այստեղ ենք՝ հասկանալու համար` ինչ է կատարվում»,- ասաց Շվեդիայի ԱԳ նախարարը:
