Եվ նրա նմանները դեռ հավակնություններ ունեն
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Հայկական վերածնունդ կուսակցության համագումարը: ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը իր ելությում սպառնացել է ոմանց աչքերը հանել, եթե փորձեն փնովել իրենց: Նա նախ գովաբանել է Արթուր Բաղդասարյանին`անվանելով իր առաջին ուսուցիչ, այնուհետև ՀՎԿ դարձնելով իր զավակը, ասել, որ ինքն է նրա տերը: «Խոսելով Արթուր Բաղդասարյանի, Օրինաց երկրի մասին, գաղափարների և նպատակների մասին, խոնարհվում եմ այդպիսի կրթված մարդու առջև, նրա գաղափարների և ծրագրերի առջև: Կոշտուկների նման կփշրվեն այն մարդիկ, որոնք եկել են «Հայկական վերածննդի» պտուղներից ինչ-որ բան գողանալու, թույլ չենք տալու դա: Թույլ չեմ տա որևէ մեկին ամեն օր կեղծող գարշահոտ ունեցող իրենց գաղափարներով և նպատակներով նախընտրական շրջանում պատվեր իջեցված ծրագրով խոսել «Հայկական վերածննդի» մասին, կոչնչացնեմ ես նրանց, ով ուզում է լինի, ես իմ մատներով կհանեմ նրանց աչքերը»:
